Քաղաքական 16:59 24/02/2024 Հայաստան

Անօրինական շինություններ և այլ գործընթացներ Սևանա լճի տարածքում, ինչո՞ւ է խախտվում օրենքը

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է տարածքներ տրամադրել՝ առանց հաշվի առնելով դրանց դեֆակտո կարգավիճակը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում  նշեց բնապահպանության ոլորտի փորձագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ընդգծելով, որ այս գործընթացքի հետևանքով հետագայում կենսաբազմազանության և էկոհամակարգի կայունության մասով խնդիրներ կարող են առաջանալ։

Նշենք, որ ՇՄ նախարարության «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 6 հողակտորի հողհատկացում։ Նույն սկզբունքով հողահատկցման մրցույթներ կան նաև «Դիլիջան» ԱՊ-ի տարածքում։

«Ուզում եմ ուշադրություն դարձնենք հենց Սևան ազգային պարկի տարածքում հայտարարված լոտերի վրա։ Դրանք գտնվում են կիսով չափ 1903,5 մ նիշից ցածր տարածքում։ Կան տարածքներ, որոնք անտառապատ են և դժվար է պատկերացնել,թե ինչպես են իրականացնելու ռեկրացիոն գործողությունները։  Բացի դրանից, Ծովագյուղի հատվածում, որտեղ նշված է երկու տարածք, դրանք 2019-20թթ․-ին իրականացվել են անտառապատման աշխատանքներ՝ հայ-բելառուսական հարաբերությունների համատեքստում։ Այսինքն՝ որոշակի չափերով այդ լոտերը ծածկում են նաև այդ տարածքները։ Եթե այդտեղ օրինակ՝ սոճի է տնկված, ինչպե՞ս են պատկերացնում այդ տարածքներում ռեկրացիոն գոտիների հիմնումը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ղազարյանը նաև ընդգծում է՝ դեռևս պարզ չէ, թե նախարարությունը որքանով է հորիզոնական  նիշերի ճշգրտման աշխատանքներ իրականացրել,քանի որ  2018թ․-ին իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ նիշերի որոշ հատվածներում եղել են բարձր սխալմունքի տոկոսներ և դրանք ենթակա են ճշգրտման։

«Տարեկան պլաններով տրված էր, որ այդ աշխատանքները պետք է ճշգրտվեին, որից հետո միայն կարող էին, տարբեր գործընթացներ պլանավորել՝ լինի վարձակալության տարածքների տրամադրման, թե մացառապատ տարածքների մաքրման աշխատանքներ»,- հավելեց նա։
Ոլորտի փորձագետի կարծիքով՝ չեն իրականացվում այն կարևոր  միջոցառումները, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Փորխարենը փորձագետը նշում է՝ ափամերձ հատվածներում իրականացվում են ինքնակամ գործողություններ։

«2023թ-ին մի քանի բարձր լուծաչափական արբանյակային պատկերներից տեսնում ենք, որ ազգային պարկի տարածքում, հենց ափամերձ հատվածքներում, կան խոշոր եղջերավոր անասունների արածեցման դեպքեր, չիչխանով ծառապատ տարածքների մասսայական հատումներ, ինչպես նաև անօրինական շինությունների դեպքեր, որոնք արձանագրվել են 2019-2023թթ․-ի ընթացքում։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե նախկին իշխանությունների օրոք նմանօրինակ դեպքերը ենթարկվում էին պարսավանքի, ապա ինչո՞ւ է նմանատիպ գործընթացները շարունակվում հիմա։ Կան մի քանի կոպտագույն խախտումներ, երբ մինչև 1903մ  նիշը շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այս ամենն արձանագրվել են արբանյակային պատկերների վերլուծության արդյունքում։ Հստակ կարող ենք տեսնել,թե երբ են սկսել շինարարությունը և ինչ տեսակի խախտումների մասին է խոսքը»,- ասաց Ղազարյանը՝ շարունակելով․ «Եթե Վովա Գասպարյանին (ներեցեք անվանական նշելու համար) ասում էինք, որ խնդիր կա, օրենքը խախտել է ՝ տուն կառուցելով, ապա ինչո՞ւ եք 2018-ից հետո նույն կոպտագույն ձևով խախտում այդ օրենքներն ու օրենսդրական ակտերը»։

Այսեր Ղազարյանի խոսքով՝ առաջիկայում Սևանի ափամերձ հատվածներին վերաբերող խնդիրներին ավելի հանգամանալից կանդրադառնա, փաստագրված, որն ամբողջությամբ ի ցույց կդնի  բարձիթողի վիճակը։

«Սևանի էկոհամակարգը բավականին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, սակայն գործադիր իշխանության, մասնավորապես՝ ՇՄ նախարարության, տարերային վերաբերմունքն այդ մարտահրավերներին, ուղղակի ցավալի է»։

Մասնագետը նաև  խոսեց մեկ այլ խնդրից՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումից, ինչը մտահոգիչ է։
«Ջրի մակարդակը բավականին իջել է, ինչի մասին փաստում են ոչ միայն մասնագիտական կառույցները, այլև՝ արբանյակային պատկերների դինամիկ վերլուծությունը։ Մասնավորապես, 2019-ից  2023թթ․-ի  պատկերներով հստակ ընդգծվում է՝ Նորաշենի հատվածում կղզյակների որոշ մասն արդեն երևում են։ Դրանք  2018թ․-ին ջրածածկ վիճակում էին, այժմ նորից դուրս են եկել։ Սա խոսում է այն բանի մասին, որ ջրի մակարդակն էապես իջել է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լուսանկարները տրամադրել է Այսեր Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև հղմամբ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}