«Ժողովուրդ». Հարազատ ՔՊ-ն միայնակ թողեց Ավինյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ երեկոյան Երևանում քաղակտիվիստները տոնեցին իրենց հաղթանակը: Երևանում ծառերի սպանդը կդադարեցվի. համենայնդեպս այդպես խոստացավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երբ մի խումբ ակտիվիստներ հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով դադարեցնել ծառասպանությունը, Տիգրան Ավինյանը ստիպված եղավ իջնել ու զրուցել մարդկանց հետ: Նա խոստացավ, որ էլ ծառ չի կտրվի:
Հիշեցնենք, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տխրահռչակ ղեկավար Արմեն Բեգոյանի մանիպուլատիվ հնարքներով հաստատվել էր քաղաքապետարանում ծրագիր, որ 3000 ծառեր պետք է արմատախիլ արվեին՝ փոխարինվելով նոր խորհրդանշական անուն ունեցող Հուդայածառերով, սակայն մոտ 350 ծառերի հատումից հետո երեկ Ավինյանը կասեցրեց ծրագիրը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանի հետ, ով «Էկոցիդ, փրկենք Երևանի ծառերը» բնապահպանական շարժման հիմնադիրներից է և երեկ մասնակցում էր ակցիային:
«Շաբաթ օրը, երբ մեր ակտիվիստ ընկերների հետ միասին հայտարարեցինք քաղաքացիներին, որ պետք է հավաքվենք և կանխենք ծառերի սպանդը Սուրբ Զատկի և մեր մեկ ժամ առաջ ծանուցման պատճառով առավել քիչ երևանցիներ հավաքվեցին: Բայց երեկ արդեն ավել մեծ թվով էինք, շնորհակալ եմ մեզ միացած քաղաքացիներին: Հատուկ շնորհակալություն նաև մեր մայրաքաղաքի նոր ռուս բնակիչներին առանց որոնց կազմակրպչական հմտությունների չէինք կարողանա երեկվա ակցիան կազմակերպել: Նրանք ակտիվ էին նաև սոցհարթակներում և մեզ միասնաբար հաջողվեց կասեցնել ծառերի սպանդը»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:
Նկատենք, որ երեկ, երբ քաղաքապետը առաջին անգամ հանրային լուրջ ճնշման տակ էր, հարազատ ՔՊ-ն Տիգրան Ավինյանին միայնակ թողեց: Ավագանու ՔՊ-ական որևէ անդամ չկար Ավինյանի կողքին: Միայն փոխքաղաքապետերն ու մի քանի աշխատակիցներ էին: Ավինյանի կողքին չէր նաև առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հադրութեցի Արմեն Գրիգորյանը հասկացրել է, որ Արցախի թեման փակված է
- «Ժողովուրդ». Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր
- «Հրապարակ». Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնևյան» ոճով քծնել է «շեֆին»
- «Ժողովուրդ». Փաշինյանը «Ակադեմիական քաղաք» նախագիծը դժվար իրագործելի է համարել
- «Հրապարակ». Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով
- «Ժողովուրդ». Փաշինյանը մի կողմից քննադատում է ռուսներին, մյուս կողմից իր քավորին ուղարկում է ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելու
- «Հրապարակ». Հայաստանը կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը
- «Ժողովուրդ». Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստացել են վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն
- Արայիկ Հարությունյանը վերջապես կհասնի նպատակին. ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց