Քաղաքական 17:06 06/04/2024 Հայաստան

Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ Մելիք-Շահնազարյան

«Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը դեմ է դուրս եկել տարածաշրջանի բոլոր երկրներին՝  հարաբերություններ հաստատելով Արևմուտքի հետ, արտաքին քաղաքական կուրս փոխելով դեպի Արևմուտք։  Հասկանալով, որ այս իրավիճակում Հայաստանը տարածաշրջանում միայնակ է մնացել փորձում է իրավիճակի սրման միջոցով լրացուցիչ զիջումներ պարտադրել հայկական պետությանը»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին։

«Այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է․ իրենք քանի օր շարունակ քննադատում էին երեկ տեղի ուենցած Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն - Բլինկեն հանդիպումը։ Հիմա էլ տեսնելով, որ այդ քննադատությունների ալիքը ուղղվել է նաև Հայաստանին Ռուսաստանի, Թուրքիայի նաև Իրանի կողմից, Ադրբեջանը հարմար պահ է գտել ևս մեկ անգամ ուժի միջոցով մեզ ինչ-որ բաներ պարտադրելու, ինչ-որ զիջումներ կորզելու»,- կարծիք է հայտնել նա։

Հարցին՝ հանդիպումից առաջ դեռևս կային մեղադրանքներ, թե հայկական կողմը կուտակումներ է անում, զինվում է և այլն, դա ինչով էր պայմանավորված, Մելիք-Շահնազարյանը նշել է, որ մեղադրանքներն էլ էին Բրյուսելյան հանդիպման ֆոնին․

«Այսինքն անընդհատ խոսք էր գնում այն մասին, որ երկիրը  դեպի Արևմուտք տանելը հակամարտություն է բերելու տարածաշրջան և Ադրբեջանը հիմա այդ գնահատականները փորձում է ի ցույց դնել՝ լարվածության մեղքը բարդելով և ՛հայկական կողմի, և՛ Արևմուտքի վրա, որոնք իբրև թե այնպես են զինում Հայաստանը, որ եթե հիմա դեմը չառնվի, ուրեմն ամբողջ տարածաշրջանում մեծ պատերազմ է սկսվելու»,- ասել է քաղաքագետը։

Նա ընդգծել է, որ այսեղ հասկանալի է, որ հիմնական պայքարը Հայաստանի տարածքով թուրքական միջանցք ստեղծելու համար է․

«Ռուսաստանը ցանկանում է, որ դա լինի իր վերահսկողության տակ, թուրք-ադրբեջանական դաշինքը վերահսկողություն ընդհանրապես չի ցանկանում տեսնել, Արևմուտքն էլ իր վերահսկողության մեխանիզմներն է փորձում հաստատել։ Այս տեսակետից, հիմա երբ  մտերմանում են Հայաստանի իշխանությունների հարաբերություններն Արևմուտքի հետ, կա մտավախություն և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում, որ կարող է այդ միջանցք կոչվածը հայտնվի արևմտյան վերահսկողության տակ։ Հիմա դրա դեմ է պայքար գնում»։

Հարցին՝ արդյոք, Բրյուսելյան հանդիպմանն այդպիսի էական պայմանավորվածություն ձեռք բերվել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը կամ տարածաշրջանի այլ պետությունները ակնարկներ են անում, թե վեկտոր են փոխում, նա պատասխանել է․

«Սկսենք նրանից որ մամլո հաղորդագրության մեջ տարածվածը կարող է լիարժեք չարտահայտել իրական պայմանավորվածությունների մասշտաբները, այսինքն ինչ-որ բան հայտարարում են բայց գործընթացը խորքային շատ ավելի մեծ հեռանկարներ ու հեռուն գնացող նպատակներ է իր մեջ պարունակում։

Վստահ եմ դրա մասին մենք կտեսնենք առաջիկա զարգացումներին և կհասկանանք՝ էլ ինչ են խոսել, որը չի հայտարարվել։ Բայց այն ինչ-որ կա մամուլում, դա ամբողջը չէ և, բնականաբար, մեր հարևան երկրները գիտեն, որ դա չէ ամբողջը իրենք բոլորն աշխատում են, տեղեկացված են և այս իմաստով, ավելի քան համոզված եմ, որ մտահոգվելու տեղ իրականում ունեն իրենց շահերի տեսակետից ելնելով»։

Քաղաքագետի խոսքով, մյուս կողմից էլ հիմա պարզ ցույց է տրվում մեր ժողովրդին, ընդ որում նաև Արևմուտքի կողմից, որ անվտանգային երաշխիքներ ամեն դեպքում մեզ չեն տրվելու։

«Այսինքն այն ինչ տարածվեց մամուլում ուղերձ էր ժողովրդին, որ մենք այսքանն ենք պատրաստ անել մնացածն ինչ կլինի արդեն տեղի խնդիրներն են։  Ուստի մենք հիմա գնում ենք դեպի Արևմուտք առանց հստակ անվտանգության երաշխիքների, իսկ այն որ Ադրբեջանը տեսնում է, որ այդ անվտագնության երաշխիքները չկան Արևմուտքի կողմից, նաև տեսնում է դժգոհություն Ռուսաստանի կողմից  Հայաստանի հանդեպ, բնականարար, առիթից փորձում է օգտվել՝ ինչ-որ նոր բաներ կորզելու, դիրքերն ավելի ամրապնդելու համար»,- ասել է Մելիք-Շահնազարյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:32
Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված Արձանագրությունը հնարավոր կլինի բեկանել, եթե հասնենք իշխանափոխության, խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի ՍԴ
Աղբյուր` Panorama.am
13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}