Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած նկարիչ-դիզայներ Արման Նուռը։
Նա ասաց, որ հոգևոր ոգևորություն է ապրում, քանի որ այն բոլորի վերջին հույսն է։
«Սա մեր լինելիության, գոյաբանական վերջին ճիգն է, ոչ մեկը չի հասկանում, որ մեր ազգը կործանման և վերացման ամենավերջին շեմին է կանգնած և եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք»,- ասաց Արման Նուռը և դիմեց արվեստի գործիչներին՝ կոչ անելով պայքարել նաև արվեստանոցներից դուրս։
Հարակից հրապարակումներ`
- Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
- Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
- Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
- Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը