Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի, խաբեության։ Հիմնական գաղափարը սա է»,- քարոզի ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Միքայել Սրբազանի խոսքով, Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեությանը, հրապարակային ու մնայուն նվաստացման, պարտությունն իբրև դրոշակ դաձնելու և ծնկաչոթ ապրելու, միայն հացի համար ապրելու գաղափարականի։
«Այս ամենի դեմ է դուրս ելել Բագրատ Սրբազանը։ Իմ սիրելի եղբարն ունի իմ ամբողջական, մնայուն, անվերապահ սատարումը։ Թե այդ սատարումը գալիք օրերի ընթացքում ինչպիսի տեսք, դրսևորում կունենա, դա իմ որոշելիք հարցն է։ Ես երբեք որևէ մեկ կողմնորոշումներով, թելադրանքով չեմ գործել առ այսօր։ Ինձ կարող է թելադրել Աստված երկնքից և Ամենայն Հայոց Հայրապետը երկրի վրա։ Ուրիշ որևէ իշխանություն, որևէ խմբակային, կուսակցական թելադրանք չեմ ընդունել, չեմ ընդունելու։ Իմ որոշումը կայացնելու եմ ինքս։
Ովքեր ինձանից սպասում են որոշակի թելադրություններ, հրահանգներ, ուղղորդումներ, խրատներ, առաջիկայում կստանան և կգործեն այդպես։
Եթե մարդու մտահոգությունները միայն անձնական են, նշանակում է` այդ մարդը էգոիստ է, անձնասեր։ Եթե մարդու մտահոգությունները իրենից դուրս են, նշանակում է` նա կարող է լինել հայրենասեր, մարդասեր, օտարասեր, այլասեր։ Մենք պիտի հանենք մեր մտահոգությունները մեր միջից, պիտի դիտենք համայնական մտահոգությունները և պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան։
Ինչպես միշտ՝ սխալվել ենք ազգովի, որովհետև հավատքով չենք փնտրել, առանց Աստծո ենք գործել։ Այս անգամ նույն սխալը չգործենք: Եկեղեցին, եկեղեցականներն ահավասիկ պատրաստ են այդ հարցում ձեզ օգտակար լինել, օժանդակել, ուղղել, խրատել, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը»։
Հարակից հրապարակումներ`
- Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
- Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
- Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
- Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
- Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
- Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
- Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
- Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը