Քաղաքական 14:35 14/10/2015

Շատ ժամանակ ինձ ասում են` պարոն Աբրահամյան դուք չեք ամաչո՞ւմ, որ ռուսերեն լավ չեք խոսում. Արա Աբրահամյան

«Ես ընդհանրապես չեմ ուզում որևիցե մեկին նմանվեմ, եթե ուզենայի նմանվեի, Մալիշկայից կհասնեի ընդամենը Արարատյան դաշտավայր: Ընենց որ, եթե ես ասեի իմ ամբիցիաների մասին, կզարմանաք, ավելի լավ ա չասեմ», -այսպես արձագանքեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողի այն դիտարկմանը, թե գործարար Գագիկ Ծառուկյանն էլ փորձեց կուսակցություն ղեկավարել, բայց վերջում հրաժարական տվեց:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ է համագործակցելու ընտրություններին ընդառաջ, Աբրահամյանը պատասխանեց. «Իմ անցած ճանապարհը նման չէ, որևիցե մեկի անցած ճանապարհին, իմ ունեցած փորձը նման չէ որևիցե մեկին, ես չեմ ուզում որևիցե մեկին արժեքազրկել, կուզենայի, որ դուք իմ անցած ճանապարհը նայեիք, տեսնեիք` որ երկրում, ինչ հաջողության եմ հասել: Եթե ձեզ ասեմ, որ 17 երկիր պարգևատրել ա իրանց ունեցած ամենաբարձր շքանշաններով, դուք կասեք երևի Աբրահամյան Արան փողը տվելա, վերցրել ա: Շատ վախտ չեմ էլ ուզում ասեմ էդ մասին»:

Անդրադառնալով բուն հարցին, ասաց. «Արթուր Բաղդասարյանն իմ բարեկամն ա, քաղաքական գործիչ ա, ինքն ունի իր գնալու ճանապարհը: Մենք բոլորս Հայաստանում ենք գտնվում, բոլորս ուզում ենք այս երկիրը ինչ-որ մի բան կառուցնեք: Եթե ես գնում եմ ընտրության, դա չի նշանակում, որ ես Արթուր Բաղդասարյանին դեմ եմ կամ ինչ-որ մի բան այնպես չէ: Բոլորի հետ կաշխատենք, ովքեր ընդունեն մեր կուսակցությունը»:

Լրագրողը հիշեցրեց Աբրահամյանի մի հայտարարություն, երբ նա ասել էր, որ ինքը ռուս է ու հետաքրքրվեց` հիմա՞ էլ եք զգում ձեզ ռուս:

«Այո, ես ռուս եմ, դուք գիտեք` ինչ է նշանակում ռուս: Ռուս դա չի նշանակում ազգություն, դա մենթալիտետ ա, ասենք ոնց որ ամերիկացի: Ես հայ եմ, հպարտանում եմ իմ ազգությամբ, իմ ծննդավայրով: Իմ գյուղով` Մալիշկայով: Գնալու եմ իմ գյուղացիների հետ խորհրդակցեմ, տեսնեմ` գործուղում կտա՞ն մեծ քաղաքականություն գնալու: Բայց ամեն ինչ լավ ա լինելու մի անհանգստացեք», -արձագանքեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

Լրագրողներից մեկի հարցը, թե ի՞նչն է խանգարում Արա Աբրահամյանին Ռուսաստանում քաղաքական կարիերա անել, այնտեղ կուսակցություն ստեղծել, ՌՀՄ նախագահին վրդովեցրեց.

«Հըլը դուք պատասխանեք, ի՞նչ եք կարծում` ի՞նչն ա խանգարում ինձ` Աբրահամյան Արային Ռուսաստանում քաղաքական կարիերա անել: Այնպես չի, որ ես Ռուսաստանում 4-րդական դիրքերում եմ գտնվում ու տեղ չունեմ զարգանալու, ուզում եմ գամ Հայաստանում ինչ-որ կարիերա ստեղծեմ: Ես չեմ ուզում կարիերա ստեղծեմ, այդ դուք եք ուզում, որ կարիերա ստեղծեմ: Ես ուզում եմ օգնեմ Հայաստանին: Ես բիզնեսմեն եմ: Դուք գիտեք` ի՞նչ բան ա փող ծախսելը: Աբրահամյան Արան իր անձնական բյուջեի հաշվին 147 մլն դոլար ա ծախսել Ռուսաստանի հայերի միության վրա, դուք գիտե՞ք դա ինչ բան ա: Շատ ժամանակ ինձ ասում են` պարոն Աբրահամյան ձեր ռուսերեն խոսալը ձեզ չի՞ խանգարում կամ դուք չե՞ք ամաչում, որ ռուսերեն այնպես չեք խոսում, ինչպես բոլորը: Մի անգամ էլ եմ ասում` էդ բոլորդ, էդ ռուսերեն խոսացողներդ եկեք, հավաքվեք, մի կառույց բացեք, ինձ էլ ազատեք, եկեք էս երկրի վիճակը վերցրեք ձեր վրա: Ցավոք սրտի, չկա: Գիտեք` ինչ, մկների ժողովը չի` ճառը ասեն, մեխանիզմն ասեն, զանգը չկախեն: Ես չեմ ուզում գիշերը հանգիստ քնեմ, ճոխ սեղանների մոտ նստեմ, բայց ստեղ ժողովուրդը վատ ապրի»:

Իր` բիզնեսով զբաղվելու մասին Արա Աբրահամյանի հայտարարություններից հետո լրագրողը հետաքրքրվեց, թե նա գալիս է Հայաստան կուսակցություն ստեղծելո՞ւ, թե՞ բիզնեսով զբաղվելու համար: Բայց հարցը նյարդայնացրեց Աբրահամյանին, և նա ասաց, որ դրան չի պատասխանի: Այդուհանդերձ մի քանի անգամ կրկնեց, որ «մենք ստեղծում ենք կուսակցություն, որը բիզնեսի հետ կապ չունի»:

Նախորդող հրապարակումներ`
Մենք Հայաստանում իշխանափոխության չենք անելու. Արա Աբրահամյան
Ես կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին. Արա բրահամյան
Նոր կուսակցության գաղափարախոսության համար աշխատում ենք. Արա Աբրահամյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}