Կարճ լուրեր

11:52 21/06/2022
Թեղենիքում, Մրգաշենում և Նոր Արտամետում շչակներ են փորձարկվելու

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 22-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Թեղենիք, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: 
 

11:46 21/06/2022
Իսրայելը փոխել է վարչապետին. կրկին արտահերթ ընտրություններ են լինելու

Երեքուկես տարվա ընթացքում հինգերորդ խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հոկտեմբերի վերջին։ Ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության։ Մինչ ընտրությունները կառավարությունը կգլխավորի Յաիր Լապիդը։

Աղբյուր՝ Ъ 

11:35 21/06/2022
Երևանի մի շարք վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Հունիսի 20-24-ը Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ: 

11:17 21/06/2022
Թրամփին ոչինչ չի խանգարի մասնակցել 2024 թվականի ընտրություններին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի որևէ բան, որը կարող է խանգարել իրեն առաջադրվել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է Newsmax-ին տված հարցազրույցում։ Անցյալ շաբաթ Yahoo News/YouGov հարցման տվյալները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին Ջո Բայդենի փոխարեն:

Աղբյուր՝ ria.ru

11:12 21/06/2022
Թալիբներն ազատ են արձակել Մեծ Բրիտանիայի հինգ քաղաքացու

Ձերբակալվածներն ազատ են արձակվել կիրակի՝ աֆղանստանցի և բրիտանացի պաշտոնյաների միջև մի շարք հանդիպումներից հետո, երկուշաբթի հայտարարել է թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը։ «Ազատ են արձակվել Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են մոտ վեց ամիս առաջ՝ աֆղան ժողովրդի օրենքներն ու ավանդույթները խախտելու համար», - ասել է նա։

Աղբյուր՝ aljazeera.com

10:55 21/06/2022
Ստեղծվել է անվճար հավելված, որն անջատում է գովազդը YouTube-ում

Ծրագրային մասնագետները հրապարակել են ReVanced կոչվող հավելվածի ֆայլը, որը թույլ է տալիս անջատել գովազդը YouTube վիդեո ծառայությունում տեսանյութեր դիտելիս։ Հավելվածը թողարկվել է հունիսի 15-ին: Ըստ մշակողների նկարագրության՝ ReVanced-ը ոչ միայն անջատում է գովազդը, այլև ապահովում է երաժշտության նվագարկումը հավելվածի փակ վիճակում և այլ պատուհան բացելիս, ինչպես YouTube-ի Premium ծառայության դեպքում։

Աղբյուր՝ gazeta.ru

10:33 21/06/2022
Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» կողմից ավտոբուսի վրա հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել

Երկուշաբթի Սիրիայի հյուսիսում զոհվել են 11 կառավարական զինվորներ և երկու խաղաղ բնակիչներ, հայտնել է պաշտպանության նախարարությունը։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելի ուշ ստանձնել է գործողությունների պատասխանատվությունը: SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Ռաքքա նահանգի Ջաբալ ալ-Բիշրի շրջանում։ Եվս երեք զինվորական վիրավորվել է։

Աղբյուր՝ reuters.com

10:00 21/06/2022
Նիդեռլանդները գազը խնայելու միջոց է գտել

Նիդեռլանդները որոշել է չեղարկել ածուխով աշխատող էլեկտրակայանների շահագործման սահմանափակումները 2022-ից 2024 թվականներին՝ նվազեցնելու գազի պակասի վտանգը, հայտնել են նախարարների կաբինետում: Նշվում է, որ դա կնվազեցնի գազի դեֆիցիտի վտանգը և կհեշտացնի գազապահեստարանների լիցքավորումը Նիդեռլանդներում և Եվրոպայում, քանի որ նման էլեկտրակայանները էլեկտրաէներգիա արտադրելու համար ավելի քիչ գազ են պահանջում:

Աղբյուր՝ ria.ru

18:36 20/06/2022
Համացանցում է հայտնվել «Չեբուրաշկա» լիամետրաժ ֆիլմի թիզերը

«Չեբուրաշկա» լիամետրաժ ֆիլմի թիզերը հրապարակվել է ֆիլմերի դիստրիբյուտոր «Central Partnership»-ի YouTube-ի ալիքում: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են «Yellow, Black & White»-ը, «START»-ը, «Ռոսիա 1» հեռուստաալիքը և «Սոյուզմուլտֆիլմ»-ը: Ֆիլմը պատմելու է հեռավոր երկրի նարնջի պուրակում Չեբուրաշկայի հայտնվելու մասին: «Չեբուրաշկա»-ի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հունվարի 1-ին։

Աղբյուր՝ kulturomania.ru

18:25 20/06/2022
Վլադիմիր Պոզները առնվազն մինչև աշուն չի շփվի լրագրողների հետ

Այս հեռուստահաղորդավարը հայտարարել է Daily Storm-ի հետ զրույցում: «Ուզում եմ անմիջապես ձեզ ասել, որ ես վաղուց ոչ մեկին հարցազրույց չեմ տալիս։ Ընդհանրապես ոչ ոք: Դուք կարող եք հաշվել, թե ես այլևս չկամ, համենայն դեպս, կարծում եմ, մինչև աշուն», - զգուշացրել է Պոզները: Միաժամանակ նա հավելել է, որ իր լրատվական լռությունը կարող է ավելի երկար ձգվել։

Աղբյուր՝ gazeta.ru

18:20 20/06/2022
Բորիս Ջոնսոնը քթի վիրահատության է ենթարկվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի ընդհանուր անզգայացմամբ ենթարկվել է քթի հայմորյան խոռոջի վիրահատության: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից։ Ջոնսոնի խոսնակ Մաքս Բլեյնը նշել է, որ վարչապետը վերադարձել է Դաունինգ սթրիթ 10-ի իր տուն և հանգստանում է «սովորական» ընթացակարգից հետո:

Աղբյուր՝ apnews.com

18:04 20/06/2022
Թուրքիայում բժիշկները տեղի բնակչի ստամոքսից հանել են մեխեր, քարեր, ապակու կտորներ և այլ առարկաներ

35-ամյա տղամարդուն հիվանդանոց է բերել եղբայրը: Նա գանգատվել է որովայնի ուժեղ ցավերից: Բժիշկների մի շարք հետազոտություններից հետո պարզվել է, որ հիվանդի ստամոքսում 233 օտար առարկա կա՝ մարտկոցներ, մագնիսներ, մեխեր, պտուտակներ, ապակու բեկորներ և քարեր: Վիրաբույժի խոսքով՝ տղամարդը տառապել է սնման խանգարումով, որի ժամանակ հիվանդը կուլ է տալիս սնվելու համար չնախատեսված առարկաներ:

Աղբյուր՝ gazeta.ru

17:40 20/06/2022
Իսրայելը ԱՄՆ-ի հետ կառուցում է հակաօդային պաշտպանության տարածաշրջանային դաշինք

Իսրայելը կառուցում է «Մերձավոր Արևելքի հակաօդային պաշտպանության դաշինք»՝ Միացյալ Նահանգների ղեկավարությամբ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ հավելելով, թե ապարատն արդեն կանխել է Իրանի հարձակումների փորձերը:

Աղբյուր՝ arabnews.com

16:39 20/06/2022
Տղամարդը մահացել է՝ կատվի վրա կրակել փորձելիս

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ի գիշերը Վոլգոգրադի մարզի Աբգաներովո գյուղում: Նապաստակներ բուծող 55-ամյա տղամարդու կենդանիներից ավելի քան 10-ին կատուն սատկացրել էր՝ գիշերը վանդակ ներխուժելով: Դրանից հետո տեղի բնակիչը լիցքավորել է ատրճանակի պարկուճները և կրակել, սակայն զենքը պայթել է. նա ստացած վնասվածքներից մահացել է:

Աղբյուր՝ gazeta.ru

16:29 20/06/2022
Լայնածավալ անտառային հրդեհն Իսպանիայում այրել է մոտ 30 հազար հեկտար տարածք

Ըստ բնապահպանության նախարարության, եթե նախնական գնահատականները հաստատվեն, ապա հրդեհը, որը բռնկվել է անցյալ շաբաթ՝ երկրում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ շոգի ժամանակ, հունիսի կեսերին վնասի տարածքի առումով կդառնա ամենամեծը անցած երկու տասնամյակի ընթացքում:

Աղբյուր՝ reuters.com

15:26 20/06/2022
Լը Պենը հայտարարել է իր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին

Մարին Լը Պենը կլքի իր կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում խմբակցության պատգամավորական խումբը գլխավորելու համար։ Լը Պենը գլխավորել է «Ազգային ճակատ» կուսակցությունը 2011 թվականից:

Աղբյուր՝ ria.ru

15:15 20/06/2022
ԱՆ Պետական առողջապահական գործակալությունը նոր պետ ունի

«Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,-ասել է նորանշանակ պետ Ահարոն Բարսեղյանը անձնակազմի հետ հանդիպմանը:

Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
 

15:09 20/06/2022
Միխայիլ Գորբաչովի առողջական վիճակը վատացել է

Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ին, գրել է Mash Telegram ալիքը: Նշվում է, որ պետության 91-ամյա նախկին ղեկավարը երիկամների հետ կապված խնդիրներ ունի, և այդ պատճառով նա գնում է մոսկովյան հիվանդանոց՝ հեմոդիալիզի համար: Հաղորդվում է նաև, որ ժամանակ առ ժամանակ Գորբաչովը արյան մաքրում է անցնում: Միևնույն ժամանակ «ճշգրիտ ախտորոշումները չեն ներկայացվում», հավելում է ալիքը:

Աղբյուր՝ lenta.ru

Լրահոս

23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում...
Աղբյուր` Panorama.am
17:36
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեքենաներ են արգելափակվել ջրամբարներում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։ «ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

[]