Կարճ լուրեր

16:10 22/06/2022
«X Factor»-ի աստղի հարսնացուն մահացել է իրենց հարսանիքի օրը

Բրիտանական «X Factor»-ի նախկին աստղ Թոմ Մանը հայտնել է, որ ինքը «լիովին կոտրված» է այն բանից հետո, երբ իր հարսնացուն՝ Դանիելեն, մահացավ իրենց ամուսնությունից ժամեր առաջ: Դանիել Հեմփսոնը հանդես էր գալիս որպես PR ղեկավար և պարուհի այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են Take That-ը և Little Mix-ը: 34 ամյա կինը մահացել է շաբաթ օրը:

Աղբյուր՝ bbc.com

15:33 22/06/2022
Netflix-ը հատված է հրապարակել «Ակադեմիա Ամբրելլա»-ի 3-րդ սեզոնից

Հատվածը ներկայացնում է Ամբրելլա ակադեմիայի անդամներին: YouTube-ի թիզերն հավաքել է ավելի քան 500,000 դիտում: Երրորդ սեզոնը բաղկացած կլինի 10 դրվագից:  «Ակադեմիա Ամբրելլա»-ի նոր դրվագների պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:55 22/06/2022
Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել ռեկորդային տրանսֆերի շուրջ

Գերմանիայի փոխչեմպիոնը «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալեի համար վճարել է 35 միլիոն եվրո։ Հարձակվողը կդառնա «Բորուսիայի» պատմության ամենաթանկ խաղացողը:

Աղբյուր՝ vesti.ru

14:38 22/06/2022
Մեծ Բրիտանիայի գնաճի մակարդակը մայիսին հասել է 40 տարվա առավելագույնին` հասնելով 9,1 տոկոսի

Այն ամենաբարձր ցուցանիշն է Մեծ Յոթնյակի երկրների շարքում: Ազգային վիճակագրության գրասենյակի պատմական զեկույցները ցույց են տալիս, որ մայիսին գնաճը ամենաբարձրն է եղել 1982 թվականի մարտից ի վեր և, ամենայն հավանականությամբ, կվատթարանա:

Աղբյուր՝ aljazeera.com

14:27 22/06/2022
Հարավային Չինաստանում հեղեղների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել

Գուանդուն արդյունաբերական նահանգը դադարեցրել է դասերը, գրասենյակային աշխատանքը և հասարակական տրանսպորտը ջրի մակարդակի բարձրացման և սողանքների սպառնալիքի պատճառով: Հարևան Ցզյանսի նահանգում գրեթե 500,000 մարդ զրկվել է տներից և տեղահան եղել: Մոտավորապես նույնքան մարդ տուժել է Գուանդունում՝ հիմնականում Շաոգուան, Հեյուան և Մեյչժոու քաղաքներում:

Աղբյուր՝ theguardian.com

14:10 22/06/2022
Էմբեր Հյորդը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Դեփի մասին գիրք ստեղծելու համար

Դերասանուհի Էմբեր Հերդը պատրաստվում է գիրք գրել դերասան Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնության մասին: Այս մասին հայտնում է OK! Magazine-ը: Մասնավորապես, ինսայդերը իր որոշումը բացատրում է նրանով, որ նա «այն վիճակում չէ, որ հրաժարվի գումարից»:

Աղբյուր՝ gazeta.ru

13:46 22/06/2022
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի

Այս մասին հաղորդում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղետների կառավարման փոխնախարար Շարաֆուդդին Մուսլիմին: Պաշտոնյան մամուլի ասուլիսում հայտնել է նաև, որ վիրավորվել է 610 մարդ:

Աղբյուր՝ ria.ru

13:20 22/06/2022
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Նովոշախտինսկի խոշոր նավթավերամշակման գործարանին

Չորեքշաբթի առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում, որը գտնվում է՝ Ուկրաինայի հետ սահմանակից հարավային Ռոստովի մարզում, հայտնում է տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Տարեկան մինչև 7,5 մլն տոննա արտադրություն ծավալող նավթավերամշակման գործարանում տուժածներ չկան:

Աղբյուր՝ reuters.com

13:14 22/06/2022
Հարավային Կորեայում կապիկի ծաղիկ է հայտնաբերվել

Հիվանդը Հարավային Կորեայի քաղաքացի է և երկիր է վերադարձել հունիսի 21-ին Գերմանիայից: Մինչ ժամանելը նրա մոտ ի հայտ են եկել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, ցածր ջերմությունը, հոգնածությունը և մաշկի ախտահարումը, ուստի Ինչոնի միջազգային օդանավակայան ժամանելուն պես նա կապ է հաստատել Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալության հետ:

Աղբյուր՝ ria.ru

12:53 22/06/2022
Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտից

Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) հրաժարվել է 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հայտ ներկայացնել Արագոնի և Կատալոնիայի իշխանությունների միջև տարաձայնությունների պատճառով, հայտնում է կազմակերպության կայքը:  Նշվում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ինքնավար համայնքների միջև մարզական միջոցառումների բաշխման հարցում:

Աղբյուր՝ ria.ru

12:23 22/06/2022
Ուվալդե մահացու կրակոցներից հայտնի դարձած Ռոբի տարրական դպրոցը կքանդվի

Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի տարրական դպրոցը, որտեղ զինված դեռահասը անցյալ ամիս սպանել էր 19 երեխայի և երկու ուսուցչի, կքանդվի: Այս մասին երեքշաբթի հայտնել է քաղաքի քաղաքապետը: Դոն ՄաքԼաֆլինն հայտարարությունն արել է երեքշաբթի լարված և հուզառատ խորհրդի նիստում, երբ բնակիչները պատասխաններ էին պահանջում կրակոցների վերաբերյալ:

Աղբյուր՝ bbc.com

12:06 22/06/2022
Երբ կարող է միկրոալիքային վառարանում պատրաստված սնունդը վտանգավոր լինել

Միկրոալիքային վառարանում եփած սնունդը քաղցկեղ չի առաջացնում և չի ճառագայթում օրգանիզմը, սա ոչ այլ ինչ է, քան սովորական միֆ, «Դոկտոր Պիտեր» պորտալին ասել է իմունոլոգ, պաթոֆիզիոլոգ Ելենա Պարեցկայան: Միկրոալիքային վառարանից ստացված սնունդը չի կորցնում իր օգտակար հատկությունները և ոչնչով չի տարբերվում գազօջախին կամ ջեռոցում պատրաստված ուտեստներից: Նման սնունդը կարող է վտանգավոր լինել, եթե այն տաքացվի պլաստիկ տարայի մեջ:

Աղբյուր՝ gazeta.ru

11:52 22/06/2022
Հրշեջները Կրասնոյարսկի բնակիչներին թույլատրել են խորոված անել

Կրասնոյարսկում, ինչպես նաև Կրասնոյարսկի երկրամասի 56 քաղաքներում և շրջաններում չեղյալ է հայտարարվել հրդեհային հատուկ ռեժիմը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն շարունակում է գործել շրջանի հյուսիսում՝ Նորիլսկում, Հյուսիսային Ենիսեյի և Տուրուխանսկի շրջաններում, Թայմիրում և Էվենկիայում: Մարզում գործում է բարձր հրդեհավտանգության ռեժիմը գործում է ապրիլի 15-ից՝ նախ հարավային շրջաններում, ապա ամենուր։

Աղբյուր՝ vesti.ru

11:30 22/06/2022
Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը հրդեհվել է

NBC Miami-ի հաղորդմամբ՝ հրդեհի պատճառ է դարձել վայրէջքի պահին ինքնաթիռի ներսում գտնվող շասսիի շարքից դուրս գալը: Red Air ավիաընկերության չվերթը ժամանել է Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքից, ըստ Մայամի-Դադեի ավիացիոն դեպարտամենտի խոսնակի: Ինքնաթիռում եղել է 126 մարդ, երեքը թեթև վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, հայտնում է Associated Press-ը: 

10:59 22/06/2022
Վտանգավոր հիվանդություն, որը կտրուկ վատացնում է տեսողությունը

Տեսողության կտրուկ վատթարացումը կարող է վկայել ցրված սկլերոզի մասին, NEWS.ru-ին ասել է նյարդաբան, Կազանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Ռուստեմ Գայֆուտդինովը։

 

10:46 22/06/2022
Սինգապուրը հաստատել է կապիկի ծաղիկի առաջին ներկրված դեպքը

Այն հաստատվել է բրիտանացի բորտուղեկցորդի մոտ, ով երկիր էր մտել անցյալ շաբաթ: Իշխանությունները բացահայտել են դեպքը երեքշաբթի՝ հայտնելով, որ 42-ամյա տղամարդը թռել և դուրս է եկել քաղաք-պետությունից հունիսի կեսերին: Մայիսից ի վեր ավելի քան 2100 դեպք է հայտնաբերվել 42 երկրներում:

Աղբյուր՝ bbc.com

10:14 22/06/2022
Բժիշկը խորհուրդ է տվել թռիչքից առաջ միայն ջուր խմել

Ինքնաթիռով թռչելուց առաջ խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և սուրճից, ինչպես նաև շատ ջուր խմել, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Շերեմետևո միջազգային օդանավակայանի բժշկական բաժնի գլխավոր բժիշկ Սերգեյ Վոլգան:
 

10:04 22/06/2022
Աֆղանստանում երկրաշարժի հետևնքով զոհվել է առնվազն 255 մարդ

Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Խոստ և Պակտիկա նահանգներում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Եվս 150 մարդ վիրավորվել է: Tolo News-ը հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել ուշ գիշերը: Ավերվել են մի քանի տներ, փլատակների տակ մարդիկ են մնացել:

Աղբյուր՝ kommersant.ru

Լրահոս

20:41
Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորները դատապարտել են  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիայի ցրումը և Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվել է պետության կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՀՀ ճանապարհների մասին՝ ժամը 20:00-ի դրությամբ
Փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:58
Անդրանիկ Թևանյան․ Գեղցու վրեժը և չարի վերջը
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Գեղցու վրեժը և չարի վերջը Երբ գեղցին կենտրոնի բնակչին կոչ է...
Աղբյուր` Panorama.am
19:46
ԵԽ-ի հերթական քննադատական ​​բանաձևն է ընդունել Վրաստանի վերաբերյալ
 Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական ​​բանաձև է ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
19:32
«Չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին․ Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «2022 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի ախուրյանցի Անոն փոշմանել է
Oragir.news-ը գրում է․ «53-ամյա Անահիտ Իգիթյանը վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված...
Աղբյուր` Panorama.am
18:53
Շուրջ մեկուկես ժամ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունները
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է․ «Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան
Փաստաբան Հրայր Խաչատրյանն իրազեկում է․ «Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և...
Աղբյուր` Panorama.am
18:21
26 տարի շարունակ սիրահար զույգերը կրում են նույնանման հագուստ
Թուրքիայի Հանրապետության Ամասիայի շրջանում ապրող Ռանա և Թուրհան Լադիքլի զույգն այդ երկրում հայտնի է որպես ամենագունեղ սիրահար զույգ։ Նրանք 26...
Աղբյուր` Panorama.am
18:10
Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը՝ թերևս վաղաժամ է. Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների. Վահե Հովհաննիսյան
«Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։ Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը
«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Աշխարհի գավաթի առաջին փուլում մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ասում են՝ եկեք ընկերություններին տուգանենք, որ աուդիտի ենթարկվեն, սա հերթական հիմարությունն է. Նաիրի Սարգսյան
ԱԺ-ն փետրվարի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. Իրանի փոխարտգործնախարար
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Դեսպանատնից...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոնալդուն 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է
Սաուդյան Արաբիայի Ալ-Նասր ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։...
Աղբյուր` Panorama.am
16:48
Մետրոյի «Բարեկամություն» կայարանից ձերբակալվել է ատրճանակnվ ու դանակnվ զինվшծ երիտասարդ
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք...
Աղբյուր` Panorama.am
16:45
Սոչիում 4.4 մագնիուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիի տարբեր հատվածներում բնակիչնեն ու քաղաքի հյուրերը ցնցումներ են զգացել։ Այս մասին գրում է են տեղական ԶԼՄ-ները։ Սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցային խմբի ձևավորմանը. Պեսկով
Մոսկվան սկսել է նախապատրաստվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային խմբի ձևավորմանը։ Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ողբերգական դեպք Գյումրիում. Տանը հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 13։30-ի սահմաններում  ՆԳՆ փրկարար...
Աղբյուր` Panorama.am
16:12
Արդյո՞ք դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն կա
«Վերջին երկու-երեք շաբաթներում նույն իրավիճակն ունենք՝ տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ, լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում...
Աղբյուր` Panorama.am
15:55
Զելենսկու Մյունխեն ժամանելուց առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ։ Մեքենայի ղեկին եղել է  Աֆղանստանի 24-ամյա քաղաքացի։ Նա ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սուրենյան. Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ
«Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ»,-գրել է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
15:43
7-8 դպրոցի տնօրեններ ինքնակամ որոշել են գնումներ անել եղբորս խանութից. ՔՊ պատգամավոր
«Գյումրիի 7-8 դպրոցի տնօրեններ կան ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից`...
Աղբյուր` Panorama.am
15:20
Տյումենում թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն ու Հայաստանում կթաղեն
Տյումեն թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն նրա ամուսնու պահանջով ու կթաղեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է  Ռուսաստանի դատական միասնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

[]