Կարճ լուրեր

15:44 18/06/2022
Գնացքներ են այրվել Հնդկաստանում՝ զինվորական հավաքագրման փոփոխությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ

Հնդկաստանի մի քանի նահանգներում, ներառյալ՝ Բիհարում և Թելանգանայում, հսկայական բողոքի ցույցեր են՝ ընդդեմ ֆիքսված, այլ ոչ թե մշտական պայմանագրերով զինվորականներ վարձելու կառավարության ծրագրի: Agnipath նոր սխեման նախատեսված է 17,5-ից 21 տարեկան մարդկանց համար: Հաջողակ թեկնածուները զինված ուժերում կծառայեն չորս տարի, որից հետո կմնա նրանց միայն մեկ քառորդը:

Աղբյուր՝ bbc.com

15:38 18/06/2022
Ազովի ծովի աղիությունը հասել է ռեկորդային մակարդակի

Դա վտանգավոր է ինչպես ձկների, այնպես էլ մարդկանց համար։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները հայտարարել են, որ Ազովի ծովում աղի պարունակությունը ռեկորդային է հարյուրամյա դիտարկումների պատմության ընթացքում: Այժմ այն 15 պրոմիլ է, այսինքն՝ մեկ կիլոգրամ ջուրը պարունակում է 15 գրամ աղ։ Ցուցանիշը սրընթաց աճում է. 2000 թվականին աղիությունը եղել է 11 պրոմիլ:

Աղբյուր՝ «Кедр.медиа» 

15:12 18/06/2022
Բիթքոյնի փոխարժեքը 2020 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ իջել է $20,000-ից

Առևտրի ծավալով կրիպտոարժույթների ամենամեծ բորսայում՝ Binance-ում, բիթքոինի գինը նվազել է 6,98%-ով և կազմել 19,487 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ բիթքոինի գինը նվազել է 6,5%-ով՝ հասնելով 19,554 դոլարի: Իսկ շուկայում «ոչ ոք ոչինչ չի խոստանում», և մեծ է հավանականությունը, որ բիթքոյնի արժեքը կնվազի մինչև 10000 դոլար, ասել է ICB Fund-ի ներդրումային բաժնի ղեկավար Ահարոն Չոմսկին:

Աղբյուր՝ vesti.ru

14:00 18/06/2022
Հարավային Կորեայում Internet Explorer-ի գերեզմանաքար են տեղադրել

Հարավկորեացի ծրագրային ապահովման ինժեներ Յունգ Կի Յունգի համար Microsoft-ի որոշումը՝ դադարեցնել Internet Explorer վեբ-բրաուզերի կիրառումը, ազդարարեց տեխնոլոգիայի հետ քառորդ դար տևած սիրո և ատելության հարաբերությունների ավարտը: Դրա վախճանը հիշատակելու համար նա ծախսել է մեկ ամիս և 430,000 վոն (330 դոլար)՝ նախագծելով և պատվիրելով տապանաքար՝ Explorer-ի «e» լոգոտիպով և անգլերեն մակագրությամբ. «Նա լավ գործիք էր այլ բրաուզերներ ներբեռնելու համար»:

Աղբյուր՝ reuters.com

13:31 18/06/2022
Գայ Ռիչին կնկարահանի «Հերկուլես» մուլտֆիլմի կինոտարբերակը

Այս մասին հայտնել է Variety-ն: Նոր ֆիլմը կարտադրի Ջո և Էնթոնի Ռուսոների AGBO պրոդյուսերական ընկերությունը, որը ստեղծել է «Վրիժառուները։ Վերջնախաղ» հայտնի ֆիլմը: Առաջնային սցենարի հեղինակը Դեյվ Քալահամը, տեքստը վերջնական տեսքի կբերեն այլ հեղինակներ: AGBO-ն այժմ «Հերկուլես» համար սցենարիստներ է փնտրում: Նրանք կադապտացնեն 1997 թվականի մուլտֆիլմը, որը նկարահանվել է Ռոն Քլեմենթսի և Ջոն Մուսքերի կողմից:

Աղբյուր՝ gazeta.ru

13:02 18/06/2022
Բանգլադեշում մուսսոնային անձրևների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Բանգլադեշում մուսոնային փոթորիկները խլել են առնվազն 25 մարդու կյանք և ավերիչ հեղեղներ են առաջացրել, որոնք արգելափակման մեջ են թողել ավելի քան չորս միլիոն մարդու, շաբաթ օրը հայտնել են պաշտոնյաները: Ջրհեղեղները կանոնավոր սպառնալիք են ցածրադիր Բանգլադեշում միլիոնավոր մարդկանց համար, սակայն մասնագետներն նշում են, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է դրանց հաճախականությունը, ուժգնությունը և անկանխատեսելիությունը:

Աղբյուր՝ france24.com

12:57 18/06/2022
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 538 միլիոնը

Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները: Աշխարհում վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ով վարակման հետևանքներից մահացել է 6,3 միլիոն մարդ: Ավելի քան 20 միլիոն վարակ ունեցող երկրների շարքում շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:

Աղբյուր՝ interfax.ru

12:49 18/06/2022
Նեյմարը հրաժարվում է հեռանալ «ՊՍԺ»-ից

Այս մասին հայտնում է Marca-ն: Փարիզցիները նախատեսում են բեռնաթափել աշխատավարձների ցուցակը և պատրաստ են բաժանվել թիմի մի քանի խաղացողներից: Նրանց թվում է բրազիլացի հարձակվողը: Նեյմարի աշխատավարձը Ֆրանսիայի մայրաքաղաքի ակումբում կազմում է մոտ 50 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: Սակայն, խաղացողն ակումբին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ:

Աղբյուր՝ gazeta.ru

12:15 18/06/2022
Հորդառատ անձրևները պատուհասել են հյուսիսարևելյան Հնդկաստանը. սողանքները կյանքեր են խլում

Առնվազն 31 մարդ է զոհվել հնդկական Ասամ և Մեգհալայա նահանգներում հեղեղների ուժգնացման հետևանքով. խոշոր գետերի մակարդակը շարունակում է բարձրանալ անդադար անձրևների պատճառով: Առնվազն 1,9 միլիոն մարդ Ասամի 28 շրջաններում տուժել է ջրհեղեղներից, որոնցից ամենաշատը ավերվել է նորաստեղծ Բաջալի շրջանը, հայտնել է NDTV մասնավոր հեռարձակողը:

Աղբյուր՝ bdnews24.com

12:08 18/06/2022
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքին Գազայի հատվածում

Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի գործարաններին և ռազմական հենակետերին՝ ի պատասխան անցած գիշեր իրականացված հրետակոծության: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Աղբյուր՝ ria.ru

11:40 18/06/2022
Աֆղանստանում պայթյուն է որոտացել Քաբուլի սիկհերի տաճարում

Առնվազն երկու մարդ վիրավորվել է շաբաթ առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սիկհերի տաճարի վրա հարձակման հետևանքով, հայտնում են պաշտոնյաները: «Տաճարում մոտ 30 մարդ կար: Մենք չգիտենք, թե նրանցից քանիսն են ողջ, քանիսն են մահացած։ Թալիբները մեզ ներս չեն թողնում, մենք չգիտենք, թե ինչ անենք»,- Reuters-ին հայտնել է տաճարի ներկայացուցիչ Գորնամ Սինգհը:
 

11:16 18/06/2022
Ուկրաինան դիմել է ԵՀՄ-ին՝ չեղարկելու «Եվրատեսիլ 2023»-ը ընդունող երկիրը փոխելու մասին որոշումը

«Մենք կպահանջենք փոխել այս որոշումը, քանի որ հավատում ենք, որ կկարողանանք կատարել բոլոր պարտավորությունները... Մենք պահանջում ենք լրացուցիչ բանակցություններ Ուկրաինայում «Եվրատեսիլ-2023»-ի անցկացման վերաբերյալ», - ասել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն:

Աղբյուր՝ france24.com

10:41 18/06/2022
Եվրոպան սկսել է օգտագործել գազի ձմեռային պաշարները

Հունիսի 4-ին եվրոպական պահեստները լցված են եղել 52%-ով, այնուհետև նվազել են 1 տոկոսային կետով, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe-ի տվյալները: Գազի ծավալը պահեստարաններում ապրիլի կեսերից ի վեր առաջին անգամ նվազել է: Միևնույն ժամանակ, պահեստների զբաղվածությունը մնում է վերջին հինգ տարիների միջին մակարդակին մոտ:

 

10:19 18/06/2022
Մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ժան-Լուի Տրենտինյանը

Ֆրանսիացի ամենահայտնի դերասաններից մեկը, ով նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում, մահացել է 91 տարեկան հասակում: Տրենտինյանը նկարահանվել է «Երեք գույն. Կարմիր», «Զեթ», «Կոնֆորմիստը» և «Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Տղամարդ և կին», «Սեր» և շատ այլ հայտնի ֆիլմերում: «Սեր»-ն արժանացել է «Օսկարի» և «Ոսկե արմավենու ճյուղին»: Դերասանը մահացել է ուրբաթ վաղ առավոտյան հարավային Գարդ շրջանում՝ «շրջապատված սիրելիներով», AFP լրատվական գործակալությանը հայտնել է նրա կինը

10:09 18/06/2022
Հրդեհ է բռնկվել Շանհայի նավթաքիմիական գործարանում

Պայթյունը տեղի է ունեցել Շանհայի նավթաքիմիական գործարանում, որտեղ արտադրվում է էթիլեն գլիկոլ։ Զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել, դեպքի մասին տեղեկությունը ճշտվում է: Միջադեպի տեսագրությունն արդեն հրապարակվել է սոցցանցերում:

Աղբյուր՝ ren.tv

10:00 18/06/2022
ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելել է Ադրբեջան, Վրաստան և Հայաստան

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դարձել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի անդրկովկասյան շրջագայության կենտրոնական թեմաներից մեկը: Չորեքշաբթի և հինգշաբթի նա Բաքվում էր, ուրբաթ օրը՝ Թբիլիսիում, իսկ շաբաթ օրը կավարտի իր շրջագայությունը Երևանում: Մայրաքաղաքներից յուրաքանչյուրն ուներ իր սպասելիքները՝ կապված Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի այցի հետ:

Աղբյուր՝ kommersant.ru

18:40 17/06/2022
Հրապարակվել է «Շիկահերը» ֆիլմի առաջին թիզերը՝ Մերիլին Մոնրոյի դերում Անա դե Արմասի մասնակցությամբ

Աշխարհահռչակ դերասանուհու կերպարը մարմնավորել է կուբայական ծագմամբ իսպանացի դերասանուհի Անա դե Արմասը։ Նախագիծը հիմնված է Ջոյս Քերոլ Օութսի պատմական վեպի վրա: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Էնդրյու Դոմինիկն է: Պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնում 2022 թվականի ամռանը: Ֆիլմը Netflix-ում կհայտնվի սեպտեմբերի 23-ին:

Աղբյուր՝ ria.ru

18:35 17/06/2022
Հյուսիսային Կորեայում հարյուրավոր ընտանիքներ են հիվանդացել աղիքային հիվանդությամբ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ օգնություն են պատրաստել 800 ընտանիքների, որոնք վարակվել են անհայտ աղիքային համաճարակով: Այս մասին ուրբաթ հաղորդել են պետական լրատվամիջոցները: Երկիրը պայքարում է նաև իր առաջին COVID-19 բռնկման դեմ:

Աղբյուր՝ reuters.com

Լրահոս

23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում...
Աղբյուր` Panorama.am
17:36
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեքենաներ են արգելափակվել ջրամբարներում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։ «ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

[]