Կարճ լուրեր

18:27 17/06/2022
Մինդար. Ռոբոտ-քարոզիչը մեկնաբանում է Բուդդայի ուսմունքները

Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտոյում ռոբոտ քարոզիչ է հայտնվել։ Խարիզմատիկ և մարդկանց համար հասանելի քարոզը, որը կարդում է ռոբոտ Միդարը, օգնում է խաղաղություն գտնել և սովորել բուդդայական ուսմունքի ամենանվիրական մտքերը:

Աղբյուր՝ gazeta.ru

17:42 17/06/2022
Թոմ Հենքսը բղավել է երկրպագուների վրա այն բանից հետո, երբ կինը քիչ էր մնում ընկներ

Չորեքշաբթի ռեստորանից դուրս գալիս և սպասող մեքենային մոտենալիս Հենքսին և իր կնոջը՝ Ռիտա Ուիլսոնին մոտեցել են մի քանի երկրպագուներ, ովքեր սելֆի են խնդրել։ YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Հենքսը բղավում խմբի վրա այն բանից հետո, երբ նրանց պատճառով կինը սայթաքում է և քիչ է մնում ընկնի:

Աղբյուր՝ bbc.com

17:12 17/06/2022
«Պորտուի» կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում

Մոտակա ժամանակներում 22-ամյա կիսապաշտպանը պայմանագիր կկնքի Լոնդոնի «Արսենալի» հետ: Ինչպես հայտնում է Պորտուի մամուլի ծառայությունը, «վիշապները» ֆուտբոլիստի վաճառքից կվաստակեն մոտ 40 միլիոն եվրո, որից հինգը կախված կլինի Վիեյրայի գրանցած արդյունքներից:

Աղբյուր՝ vesti.ru

16:12 17/06/2022
Ուկրաինան հրաժարվել է. «Եվրատեսիլ 2023»-ը կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում

Թեև «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ոկրաինան, Մեծ Բրիտանիան էլ խախտեց վերջին հորիզոնականներում հանգրվանելու ավանդույթը՝ Սեմ Ռայդերի «Spaceman» երգով զբաղեցնելով երկրորդ տեղը: Հունիսի 17-ին հայտարարություն է տարածվել, որում նշվում է, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվում է հյուրընկալել մրցույթը՝ շարունակվող պատերազմի պատճառով, և բանակցություններ են ընթանում BBC-ի հետ, որպեսզի այն կայանա Մեծ Բրիտանիայում:

Աղբյուր՝ express.co.uk

15:59 17/06/2022
ԼԺՀ-ն պատրաստ է սկսել հացահատիկ մատակարարել Սիրիային

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը «մեծ հաճույքով» պատրաստ է հացահատիկ մատակարարել Սիրիա, ուրբաթ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում: «Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչները զբաղվում են Դամասկոսի հետ սննդի արդյունաբերության, արտադրության, տեխնոլոգիաների ու փորձի փոխանակման ոլորտում համագործակցության հարցերով»։

 

15:44 17/06/2022
Սուրճը ստիպում է ավելի շատ գումար ծախսել գնումներ կատարելիս

Խանութներում արված էքսպերիմենտները ցույց են տվել, որ գնորդները, ովքեր մոտ 100 մգ կոֆեին պարունակող մեկ բաժակ սուրճ են խմել գնումներ կատարելուց առաջ, ծախսել են մոտ 50%-ով ավելի շատ գումար և գնել 30%-ով ավելի շատ ապրանքներ, քան նրանք, ովքեր խմել են ջուր կամ առանց կոֆեինի սուրճ: Բացի այդ, նրանք ավելի հաճախ գնել են տնային տնտեսության համար ոչ անհրաժեշտ ապրանքներ, օրինակ՝ բուրավետ մոմեր և օծանելիք։ Կրկնելով փորձը առցանց գնումների դեպքում՝ գիտնականները նույն արդյունքներն են գրանցել:

Աղբյուր՝ gazeta.ru

15:15 17/06/2022
Վրաստանը չի դառնա ԵՄ անդամակցության թեկնածու, քանի դեռ չի կատարել բոլոր պայմանները

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է Վրաստանին առաջադրել Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակում, և այս որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չկատարի եվրոպայի ներկայացուցիչների կողմից առաջադրված բոլոր պայմանները։ Այս մասին հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է Reuters-ը:

 

15:07 17/06/2022
Ճապոնացի երեխաներին կրկին թույլ են տվել խոսել ճաշի ժամանակ

Երկու տարի գրեթե վանական լռության մեջ սնվելուց հետո Ճապոնիայում երեխաներին թույլատրվել է ճաշի ընթացքում զրուցել իրենց դասընկերների հետ, քանի որ երկրում Covid-ի դեպքերի թիվը շարունակում է նվազել: Համաճարակի ողջ ընթացքում տարրական և միջնակարգ դպրոցների դասասենյակներում լսվում էին միայն դանակների և, որոշ դեպքերում, երաժշտական նվագակցության ձայներ՝ վիրուսի տարածումը կանխելու ջանքերի շրջանակներում:

Աղբյուր՝ theguardian.com

14:53 17/06/2022
175 տարվա ազատազրկում. Մեծ Բրիտանիան որոշել է արտահանձնել Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին

Իր պատասխանում WikiLeaks-ն հայտարարել է, որ «սա մամուլի ազատության և բրիտանական ժողովրդավարության սև օրերից է»։ Ասանժը ծրագրում է բողոքարկել այս որոշումը, ասվում է հայտարարության մեջ: Եթե Ասանժը ԱՄՆ-ում մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում:

Աղբյուր՝ politico.eu

14:12 17/06/2022
Բևեռային արջի պոպուլյացիա է հայտնաբերվել, որը կարող է գոյատևել առանց օվկիանոսի սառույցի

Բևեռային արջերը բախվում են էկզիստենցիալ սպառնալիքի՝ Արկտիկայի արագ հալվող սառույցի պատճառով, որին նրանք ապավինում են որպես փոկեր որսալու հարթակ: Սակայն նոր ուսումնասիրության մեջ գիտնականները հարավ-արևելյան Գրենլանդիայում հայտնաբերել են բևեռային արջերի մեկուսացված ենթապոպուլյացիան, որն օգտագործում է քաղցրահամ ջրերի սառույցը, որը լցվում է օվկիանոս տարածաշրջանի սառցադաշտերից: Ենթադրվում է, որ այս միջավայրը ավելի քիչ է ենթարկվում կլիմայի փոփոխությանը, քան մյուսները:

Աղբյուր՝ france24.com

13:58 17/06/2022
Չինական երրորդ ավիակիրը՝ «Ֆուցզյանը», ջրարկվել է Շանհայում

Նավի կառուցումը սկսվել է 2018 թվականին: Այն հանդիսանում է սեփական արտադրության չինական առաջին ավիակիրը:

Աղբյուր՝ aljazeera.com

13:24 17/06/2022
«Գահերի խաղի» շարունակության գլխավոր հերոսը կլինի Ջոն Սնոուն

Ինչպես հայտնում է The Hollywood Reporter ամսագիրը, «Գահերի խաղի» շարունակության գլխավոր դերը կկատարի Քիթ Հարինգթոնը, ով Ջոն Սնոուի դերի համար երկու անգամ առաջադրվել է «Էմմի» հեղինակավոր մրցանակի: Հաղորդվում է, որ նոր սերիաը կարող է «արմատապես փոխել» HBO սթրիմինգային ծառայության պատմության մեջ ամենահայտնի, «Էմմի» մրցանակների քանակով ռեկորդակիր նախագծի ավարտը:

Աղբյուր՝ vesti.ru

13:02 17/06/2022
Ջենինում երեք պաղեստինցի է սպանվել իսրայելցիների կողմից

Եվս 10 մարդ վիրավորվել է ուրբաթ օրը իսրայելական բանակի գրոհի ժամանակ Ջենինում, որը պաղեստինյան զինված խմբավորումների հենակետն է օկուպացված Արևմտյան ափում: Երեք տղամարդիկ սպանվել են, երբ իսրայելական ուժերը կրակ են բացել մեքենայի վրա, որով նրանք շարժվում էին, հայտնել է պաղեստինյան «Վաֆա» լրատվական գործակալությունը:

Աղբյուր՝ france24.com

12:54 17/06/2022
Դերասան Թոմ Հիդելսթոնն ամուսնանում է

Նա իր ընկերուհուն՝ Զավի Էշթոնին ամուսնության առաջարկություն է արել դեռ մարտին, գրում է LA Times-ը: Թոմը ծանոթացել է Էշթոնի հետ 2019 թվականին. նրանք միասին խաղացել են Հարոլդ Փինթերի համանուն պիեսի հիման վրա ստեղծված «Դավաճանություն» ներկայացման մեջ:

Աղբյուր՝ ria.ru

12:40 17/06/2022
Microsoft-ը հայտարարել է Apple-ի գաջեթների համար Defender հակավիրուսի թողարկման մասին,

Այս մասին հայտնում է WIndows Central պորտալը: Ֆիրմային սպասարկող ծրագիրն այժմ հասանելի է Windows, macOS, iOS և Android համակարգերում Microsoft 365 Personal և Family բաժանորդների համար: Չնայած այն հանգամանքին, որ հակավիրուսը դարձել է միջպլատֆորմային ծրագիր, սպասարկող ծրագրի հնարավորությունները կտարբերվեն՝ կախված օպերացիոն համակարգից:

Աղբյուր՝ gazeta.ru

11:45 17/06/2022
«Ինտերի» հարձակվող Մարտինեսը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»

24-ամյա արգենտինացու համար լոնդոնյան ակումբը կառաջարկի մոտ 90 միլիոն եվրո: Լաուտարո Մարտինեսի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը:

Աղբյուր՝ sport-express.ru

11:23 17/06/2022
Եգիպտոսը չեղարկում է մուտքի բոլոր սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ

Երկրի կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել։

Աղբյուր՝ vesti.ru

11:11 17/06/2022
Նիգերում աթս-ների հարվածների հետևանքով սպանվել է մոտ 40 ծայրահեղական

Այս մասին հինգշաբթի հայտնել են Ֆրանսիայի զինված ուժերը: Հայտարարության մեջ ֆրանսիացի զինվորականները հարվածներն անվանել են «մարտավարական նոր հաջողություն» աֆրիկյան Սահել շրջանում Ֆրանսիայի հակաահաբեկչական գործողություններում, որոնք կոչվում են «Բարխանե օպերացիա»:

Աղբյուր՝ aljazeera.com

Լրահոս

23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում...
Աղբյուր` Panorama.am
17:36
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեքենաներ են արգելափակվել ջրամբարներում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։ «ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

[]