Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
«Ճանապարհի այդ հատվածը չի վերանորոգվում, ոչ էլ նեղացված է: Բոլոր տեսանկյուններից վատ խաչմերուկ է: Երկրորդական ճանապարհից կենտրոնական մտնելիս վարորդները պետք է զգույշ լինեն, որ նման դեպքեր չլինեն»,- aravot.am-ի տեսանյութի համաձայն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ կապված նախօրեին Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետ, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, յոթ մարդ էլ տեղափոխվել է հիվանդանոց:
Նա նշել է, որ այդ հատվածում նախկինում ասֆալից արգելանք է եղել, սակայն հետագայում քանդվել է այն պատճառաբանությամբ, որ կենտրոնական ճանապարհներին չի լինում: Մարզպետի խոսքով, ինքը ոստիկանապետի հետ քննարկել է, որ մի արգելանշան դրվի այդ հատվածում:
Նա ցավակցության է հայտնել զոհվածների ընտանիքին, վիրավորներին՝ արագ ապաքինում: Ֆ. Ցոլակյանն ասել է, որ վիրավորները բուժում են ստանում «Գյումրի» ԲԿ-ում, մեկը տեղափոխվել է Երևան, հավանաբար 1-2-ը նույնպես կտեղափոխվեն: Նա տեղեկացրեց, որ բուժումն ամբողջութամբ պետության հաշվին է լինելու:
Նախորդող հրապարակումներ՝
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ