Հասարակություն 18:40 28/07/2015

«Հայաստանը միշտ կարևորել է բիզնեսի համար թափանցիկ և մրցակցային խաղի ապահովումը»

«Անընդունելի եմ համարում, որ 10 տարուց ավելի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է, սակայն այդ բնագավառը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը չեն ընդունվել»,-կառավարությունում այսօր տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը։ 

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են խորհրդի աշխատանքների մեկնարկը և կարևորել իշխանության մարմինների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսության նման ձևաչափի առկայությունը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքի կարևոր նախապայմանը քաղաքացիական հասարակության վստահության ձևավորումն է՝ խորհրդի աշխատանքի շոշափելի արդյունքները: Շուշան Դոյդոյանն ասել է, որ վերջին տարիներին տեղեկատվության ազատության ոլորտում լուրջ առաջընթաց է արձանագրվել և որպես արդյունքներ նշել է պետական կառավարման բոլոր մարմիններում տեղեկատվության ազատության պատասխանատու անձանց առկայությունը, կառավարության կողմից տեղեկատվության տրամադրման կարգի մշակումը և այլն: Նա անդրադարձել է նաև տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին՝ նշելով, որ տեղեկատվության մատչելիությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման հիմնական գործիքն է, որովհետև այն ապահովում է կառավարության գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը, մարդկանց հիմնական իրավունքների իրացումը և իշխանության, կառավարության գործունեության հանդեպ վստահության ձևավորումը:

Հաջորդիվ ելույթ է ունեցել Երևանի մամուլի ակումբի փորձագետ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը, ով ևս ողջունել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի առաջին նիստի անցկացումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը նիստին: Իր խոսքում Հերիքնազ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման հարցին և ներկայացրել իշխանության հետ համագործակցության տարբեր ձևաչափերում քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ անցկացված հետազոտություն-հարցման արդյունքները, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում: Խոսելով հանրային խորհուրդների գործունեության մասին՝ նա կարևորել է դրանց նկատմամբ հասարակական վստահության ձևավորումը և երկխոսության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը:

Ամփոփելով մտքերի շահագրգիռ քննարկման արդյունքները և հնչած կարծիքները՝ վարչապետը կարևորել է պետական մարմինների կողմից քաղաքականության մշակման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հանրային խորհուրդների ակտիվ և արդյունավետ գործունեությունը կարևոր է տեղեկատվության, գաղափարների փոխանակման, հասարակության պահանջների բարձրացման, երկխոսության ձևավորման համար. «Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը քաղաքականության և օրենսդրության մշակման հարցերում և պետք է համապատասխան գործիքներ և հարթակներ ստեղծենք, որպեսզի այդ համագործակցությունն արդյունավետ լինի: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարությանը քննարկել հնչեցված զեկույցի առաջարկությունները և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ նախարարներին կից հանրային խորհուրդների օրինակելի աշխատակարգը»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկվել է հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանման հարցը: ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում կարևոր և պարտադիր միջոցառում է հայտարարագրման գործընթացը կանոնակարգող նորմերի պահանջները չկատարելու համար իրավական ներգործության միջոցների սահմանման կիրառման գործուն ընթացակարգերի մշակումը: Նա նշել է, որ 2015 թ. մարտին ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի շրջանակում նախատեսվում է հայտարարագրման կանոնակարգումները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառում: Մասնավորապես, որպես ընդունելի պատասխանատվության տեսակ ընտրվել է վարչական պատասխանատվությունը, որպես տույժի տեսակներ՝ նախազգուշացումը և տուգանքը: Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը լիովին սատարում է նման քայլերի ձեռնարկումը և միաժամանակ մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք, ըստ նրա, կնպաստեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի ամբողջականության ապահովմանը և գործիքակազմի կատարելագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր բազմաթիվ քննադատություններ են եղել հայտարարագրման ինստիտուտի անկատարության վերաբերյալ: Ես համաձայն եմ, որ հայտարարագրման ինստիտուտը համեմատաբար նոր է և գուցե օրենսդրությամբ ամբողջապես կարգավորված չէ: Սակայն այս ոլորտում ահռելի աշխատանք է կատարվել, դա բոլորս պետք է արձանագրենք: Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ զանգվածային լրատվության միջոցները կարողանում են հետևել հայտարարագրման ընթացքին, բացթողումներ նկատել և քննադատել: Ես գտնում եմ, որ հայտարարագրման գործընթացում թերացող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առաջին քայլն իրականացնելու համար հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը երկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով էթիկայի հանձնաժողովին հնարավորություն կտրվի հայտարարագրման գործընթացի կանոնները խախտելու համար պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ավարտին ազդարարվել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI): ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս կազմակերպությունը կառավարությունների, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել արդյունահանող ոլորտում բիզնես գործունեության թափանցիկությունը և ապահովել մրցակցային նպաստավոր պայմաններ:

Հարցի առնչությամբ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Ես շատ կարևորում եմ այս կազմակերպությանն անդամակցելու նախաձեռնությունը և անձամբ հետևելու եմ անդամակցության գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելուն: Հայաստանի Հանրապետությունը միշտ կարևորել է բիզնեսի համար թափանցիկ, կանխատեսելի և մրցակցային խաղի ապահովումը: Նախաձեռնությանն անդամակցելու մեր մտադրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում միջազգային ստանդարտների ներդրումը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունն աշխարհում ընթացող պրոցեսներին, որոնք շատ արագ են փոխվում: Ցանկանում եմ կառավարության անունից հանձնարարական տալ Դավիթ Հարությունյանին, որպեսզի համակարգի այդ գործընթացները և համապատասխան ստանդարտի ներդրման աշխատանքները»:

Ամփոփելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի աշխատանքները և քննարկումների արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Խորհրդի նիստում խոսեցինք պետության և հասարակության գործունեության տարբեր ոլորտներում կոռուպցիայի բացասական դերի մասին։ Նշվեց, որ նաև հսկայական է կոռուպցիայի բացասական ազդեցությունն երկրի տնտեսության զարգացման, տնտեսական ներդրումների իրականացման վրա։ Նման գործընթացները շատ բացասական ազդեցություն են ունենում:

Մեզ համար երկրի տնտեսական կայուն զարգացումն ապահովելն օրակարգային խնդիր է։ Այս տեսանկյունից կարևորում եմ կոռուպցիայի դեմ պայքարում գործարար աշխարհի հետ ակտիվ համագործակցության իրականացումը։ Նման համագործակցությունն ապահովելու նպատակով կարծում եմ նպատակահարմար է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության շրջանակում ստեղծել համապատասխան հարթակ և հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմին՝ տարվա ընթացքում հանդիպումներ կազմակերպել գործարար աշխարհի՝ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան բարձրացնելու կոռուպցիոն երևույթների հետ կապված իրենց հուզող հարցերը, ներկայացնեն իրենց տեսակետները, իսկ մենք քննարկումների արդյունքում փորձենք արդյունավետ լուծումներ գտնել։

Կարծում եմ, որ համագործակցության նման հարթակն արդյունավետ կլինի բիզնեսի զարգացմանը խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և տնտեսության զարգացման համար: Մեր այսօրվա նիստը համարում եմ արդյունավետ, որովհետև մեր քննարկումը շատ անկեղծ էր և համոզված եմ, որ ապագայում լինելու է ավելի թափանցիկ ու անկեղծ»։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդի բոլոր անդամներին, հասարակական կազմակերպություններին արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ որպես վարչապետ անելու է ամեն ինչ՝ երկխոսության մթնոլորտ ձևավորելու և երկիրն առաջ տանելու նպատակով:

Նախորդող հրապարակումներ՝
Ամերիկյան կողմը ՀՀ-ին տրամադրելու է 750 հազար դոլար՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար
Կառավարությունն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը. վարչապետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}