«Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ». Մրցանակակիրները հայտնի են
Նախօրեին տեղի է ունեցել Հանրակրթական Դիջիտեք 2011 «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսի փակումը:
Փակման ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխությունն ու լավագույն նյութերի ցուցադրությունը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են տեսանյութեր, որոնք պատրաստվել էին 24 ժամվա ընթացքում, հնչել են երգեր, որոնք ձայնգարվել էին նույն օրը` սովորողների կողմից:
Նշենք, որ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 20-ից սկսվել է ամենամյա «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը` Հանրակրթական Դիջիտեք 2011-ը: Մոտ 700 ուսուցիչներ և սովորողներ թվային միջոցների և համակարգչային ծրագրերի կիրառմամբ ստեղծել են բազմազան ու հետաքրքիր ուսումնական նյութեր` էլեկտրոնային դասեր և տեսադասեր, ուսումնական ֆիլմեր, հոլովակներ և այլ նյութեր, որոնք սահմանված կարգով տեղադրվել են համացանցում: Կրթահամալիրի կայքում (http://mskh.am/1210) կարող եք ծանոթանալ ցանկին (հղումներով) և և նյութերը դիտել Youtube.com, Slideshare.net, Livestream.com, Windows Live ցանցերում, մեր կայքում:
Կրթահամալիրից հայտնում են, որ փետրվարի 7-ից 10-ը Հանրակրթական Դիջիտեքի մրցանակային հանձնաժողովը ամփոփել է արդյունքները, որոշել մրցանակները 11 անվանակարգերով` տեսադասեր, էլեկտրոնային դասեր,նոթբուք» ծրագրով ուսումնական նյութեր և այլն:
«Մուտք Մեդիա» խրախուսական մրցանակին արժանացել են Հանրակրթական «Դիջիտեք 2011»-ի բոլոր մասնակիցները:
Ըստ անվանակարգերի մրցանակներ և հատուկ մրցանակներ որոշել և շնորհել է մրցանակային հանձնաժողովը` կազմված ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Յունիքոմփի, Ֆիրմա Ալֆա-ի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, կրթահամալիրի մասնագետներից: Մրցանակների արժանացել են 29 ուսուցիչներ, սովորողներ և ստեղծագործական խմբեր:
ՀՀ ԿԳ նախարարությունը սահմանել է 1 հատուկ և մեկ խրախուսական նվերներ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Յունիքոմփը հանձնում են նվերներ էլեկտրոնային դասերի, ուսումնական ֆիլմերի և «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրով նախագծերի համար:
«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը գլխավոր, հատուկ և խրախուսական մրցանակակիրներին հատկացրել է նվերներ` թվային միջոցներ`
հեռուստացույց DVD – 1,
թվային ձայնագրիչ – 11
աշխարհագրության էլեկտրոնային գիրք, DVD խաղ – 11
մկնիկ , ականջակալ, ֆլեշ 22-ական:
Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդ Նավասարդ Սրբազանը սահմանել և հանձնում է նվերներ 12 սովորողի և ուսուցչի:
Կրթահամալիրի տնօրենը, դպրոցները, ուսումնական կենտրոնները որոշել և 30 սովորողի ու ստեղծագործական խմբերի հանձնում են հատուկ մրցանակներ:
1 հատուկ և 1 խրախուսական մրցանակներ է հանձնում կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը:
Մրցանակներ է որոշել և հանձնում է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը:
Կրթահամալիրը` որպես Հանրակրթական Դիջիտեքի կազմակերպիչ` արժանացել է «Միցյուբիշի Էլեկրոնիքս»-ի և «Սմարթ Տեխնոլոջիս»-ի հատուկ նվերներին` տեսապրոյեկտոր, ծրագրային փաթեթ, որոնք ստացել ենք Ֆիրմա Ալֆայի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան