Կոնրադ Զաշտոֆտ. ՌԴ-ն դեմ կլինի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների խորացման
ՆԱՏՕ-ն չի կարող ստիպել կողմերին համագործակցել: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի փակ լինելու հարցը լուծելու գործում հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր ազդեցությանը`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային գործերի լեհական ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը:
Ըստ վերլուծաբանի՝ հարցը կարող է լուծվել միայն երկկողմ պայմանավորվածության արդյունքում, ինչը, ներկա իրավիճակում, քիչ հավանական է:
«ՆԱՏՕ-ն առանց կողմերի համաձայնության ի վիճակի չէ ստիպել նման ոճի որևէ համագործակցության: Բացի դրանից` Ռուսաստանը հանդես կգա Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ցանկացած խորացման դեմ»,- նշել է Կոնրադ Զաշտոֆտը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Կասպրժիկը՝ ՆԱՏՕ-ի «համար» ՌԴ-ի ստեղծած մարտահրավերների մասին
- Ռուսաստանը ցանկանում է, որ ՀԱՊԿ երկրները գործեն ինչպես հակաՆԱՏՕ-ական դաշինք
- Պոլ Ստրոնսկի. Ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ միջազգային կազմակերպություններից որևէ մեկը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը
- Պոլ Ստրոնսկի. ՌԴ-ն վտանգ է ՆԱՏՕ-ի համար
- Գերմանացի պաշտոնյա. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությոնը կարող է հանգեցնել պատերազմի
- Ուկրաինացի փորձագետ. ՆԱՏՕ-ն ձգտելու է վերադարձնել ԼՂ համամարտության լատենտ վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է