Ավարտվել է թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը
Օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բաշխումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:
Ընդհանուր առմամբ բաշխվել է շուրջ 107.550 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում թվային հեռարձակումը կհետաձգվի մինչև 2018թ. հուլիս
- Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր անվճար կստանան ևս 61064 ընտանիքներ
- Կառավարությունը անապահով ընտանիքիներին կտրամադրի լրացուցիչ 55 հազար հատ թվային հեռուստատեսային ընդունիչ սարք
- Անապահովների համար նախատեսված թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն արդեն բաշխվում են
- Հայտնի է թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրման կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին