Հայաստանում թվային հեռարձակումը կհետաձգվի մինչև 2018թ. հուլիս
Հայաստանում թվային հեռարձակումը կհետաձգվի մինչև 2018թ. հուլիսի 20-ը: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Մասնավորապես, գործադիրը հավանություն տվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետի փոփոխության անհրաժեշտությամբ։
Օրինագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերն դեռևս անցկացնում են քննարկումներ՝ միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ միության անդամ երկրների համար:
Արդյունքում՝ ակնկալվում է 2018թ. հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում: