Փախստականներին ողջունող պաստառ՝ Ազատության արձանին
«Փախստականներ, բարի գալուստ» գրությամբ պաստառ է փակցել Նյու Յորքում Ազատության արձանի վրա: Լենտա.ռու կայքը, հղում անելով NBC New York-ին, գրում է, որ 6 մետր երկարությամբ պաստառը կախել էին պատվանդանի վերին մասում, որն այնտեղ մնացել է մեկ ժամ, որից հետո այն հանել էին օբյեկտի պահպանության պատասխանատու Ազգային պարկի ծառայության աշխատակիցները:
Ոստիկանությունը սկսել է դեպքի առիթով քննությունը, քանի որ ԱՄՆ-ում նման պաստառների տեղադրումն ազգային հուշարձանների վրա արգելված է օրենքով:
Այս ակցիայի պատասխանատվությունն իր վրա է վերցրել սոցիալական ցանցում «Alt Statue of Liberty» հաշվի ադմինիստրատորը:
«Մենք սովորական քաղաքացիներ ենք, ովքեր կարծում են, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ասել Ամերիկայի մասին, որին մենք հավատում ենք: Մենք ուզում ենք հիշեցնել, որ Ամերիկան …աշխարհում ազատության փարոսն է՝ ստեղծված ներգաղթյալների կողմից: Սահմանափակել երկրները կամ կրոնները՝ հակասում են մեր արժեքներին»,- ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը մտադիր է նոր միգրացիոն հրաման ստորագրել
- «Օսկար»-ի ամենամյա երեկույթը չի կայանալու՝ հօգուտ փախստականներին աջակցող հանրահավաքի
- Մուսուլմաններին սկսել են ԱՄՆ թողնել՝ Թրամփի հրամանագրի գործողության դադարեցումից հետո
- Թրամփ. Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռը սպառնում Է ԱՄՆ անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին