Հայը Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում ենթարկվել է թրաֆիքինգի
Թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը բազմաթիվ գործողություններ է իրականացնում: Մեր երկիրն այս բանագավառում համագործակցում է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:
Նրա տեղեկացմամբ, Հայաստանը թրաֆիկինգի համար հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր:
«Թրաֆիկինգի աշխարհագրությունը հիմանականում երկու ուղղություն ունի՝ սեռական շահագործում դեպի Թուրքիա և Արաբական միացյալ էմիրություններ և աշխատանքային շահագործում դեպի Ռուսաստան և Թուրքիա»,- ասաց նա:
Վահրամ Կաժոյանի խոսքով, անկախության առաջին տարիների համեմատ՝ թրաֆիկինգի զոհերի քանակը զգալիորեն կրճատվել է: Եթե 90-ականների կեսերին մեկ քրեական գործով կարող էին անցնել մինչև 200 զոհեր, այսօր վիճակագրությունը անհամեմատ փոխվել է: Տարեկան միջին թվաբանությունը մոտեցել է տարեկան 15 դեպքի, որոնցով անցնում է առավելագույնը 1-2 զոհ:
Բանախոսը ներկայացրեց թրաֆիկինգի՝ վերջերս բացահայտված մի դեպք, որի զոհ էր դարձել մի հայ տղամարդ: Վերջինս մոտ 15-20 տարի աշխատանքային շահագործման է ենթարկվել Վրաստանում՝ ադրբեջանաբնակ գյուղում՝ անմարդկային պայմաններում անելով ծանր մի շարք աշխատանքներ: Այժմ տղամարդը վերադարձել է Հայաստան և ապրում է ընտանեկան լիարժեք կյանքով:
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարության զեկույցը. Հայ կանայք և երեխաները երկրի ներսում ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի
- 2012-2014թ. թրաֆիկինգի հատկանիշներով հարուցվել են 31 քրեական գործեր
- Տ.Բեջանյան. «Հայաստանում շատ վատ են պատկերացնում, թե ի՞նչ է մանկական թրաֆիկինգը»
- Երեխաների թրաֆիկինգ. ազատազրկում, գույքի բռնագրավում ու պաշտոնի անվերադարձ կորուստ
- Թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը դուրս է եկել հատուկ վերահսկողության երկրների գոտուց
- Թրաֆիկինգի դեմ պայքարում մենք առաջընթաց ենք գրանցել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին