Տ.Բեջանյան. «Հայաստանում շատ վատ են պատկերացնում, թե ի՞նչ է մանկական թրաֆիկինգը»
«People in need» չեխական իրավապաշտպան կազմակերպության «Մանկական թրաֆիկինգի կանխարգելումը Հայաստանում» 27 ամսյա նախագիծը խիստ հետաքրքրեց Երևան-Մոսկվա տեսակամուրջի մոսկովյան մասնակիցների շրջանում` մասնավորապես ՌԴ մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Իրինա Վիխրովայի և Դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանության ազգային հիմնադրամի նախագահ Մարինա Եգորովային։ Մոսկվացիները հանդիպման ողջ ընթացքում շեշտադրում էին այն հանգամանքը, որ Հայաստանը դարերով հայտնի է եղել իր ավանդույթներով, ուր ընտանիքն ու երեխան միշտ գլխավոր դերակատարն են եղել հասարակությունում և այլն : Սակայն հիշատակված նախագծի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը, ներկայացնելով նախագծի հիմնական նպատակը, ընդգծեց` ցավոք, մեզանում էլ է առկա այդ արատը, սակայն իրականում նրանք այլ խնդրի հետ առերեսվեցին` Հայաստանի բնակչությունը շատ վատ է պատկերացնում, թե ի՞նչ է թրաֆիկինգը.
«Ցավոք, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ազգաբնակչության տեղեկացվածության մակարդակն այս հարցի վերաբերյալ շատ ցածր է, և որոշեցինք հատուկ տեղեկատվական կուրսեր անցկացնել մանկավարժների, մանկատների և խնամատար այլ հաստատությունների անձնակազմերի և այլոց համար»,- տեղեկացրեց Տ.Բեջանյանը` հավելելով, որ նախագծի հիմնական մեխը կանխարգելումն էր, այդ իսկ պատճառով նրանք թրաֆիկինգի զոհ դարձած երեխաների հետ հանդիպումներ չեն ունեցել:
Պարզվեց, որ Ռուսաստանում, այո, գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են արդեն իսկ թրաֆիկինգի զոհ դարձած կանանց ու երեխաներին, սակայն նմանատիպ կանխարգելիչ նախագծեր չեն իրականացվել` այս մասին նշեց Մ.Եգորովան: Ինչին որպես ավելացում մեր կողմից ավելացում եղավ, որ բացի հիշյալ նախագծից ու հասարակական կազմակերպությունների տարատեսակ գործունեությունից, Հայաստանի կառավարությունը ևս կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպում է պետական մակարդակով:
Ինչ վերաբերում է Մ.Եգորովայի երկրորդ հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է այսօր Հայաստանում երեխաների դաստիարակման ավանդույթների առումով, արդյո՞ք դրանք պահպանվել են, Տ.Բեջանյանը նշեց, որ ինչպես և ամենուր, երեխաների դաստիարակման առումով լուրջ մարտահրավերներ են հեռուստատեսությունը, ինտերնետը: Սակայն, ինչ խոսք, ընտանիքը շարունակում է մնալ հասարակության ամենակարևոր տարրը.
«Խնդիրներ ունենք նաև մենք, բայց, կարծում եմ, ոչ այն աստիճան, ինչ ձեզ մոտ է (դիմում է մոսկովյան գործընկերներին-Panorama.am): Մենք ձգտում ենք ու ջանքեր ենք գործադրում, որպեսզի պահպանենք այդ հարստությունը և հույս ունեմ, որ գործը նրան չի հասնի, որպեսզի վերջնականապես կորցնենք այդ կարևոր արժեքները»,-հավելեց Տ.Բեջանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան