Անօդաչու ինքնաթիռները կարող են հայտնվել 2025 թվականին
2025-ին կստեղծվեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորթություն կտան հեռակա կառավարել ուղևորատար օդանավերը: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, փորձագետների հաշվարկով անօդաչու ինթնաթիռները հնարավորություն կտան էականորեն կրճատել ավիաընկերությունների ծախսերը: Օրինակ, 2017-2036 թվականների ընթացքում Boeing-ը նախատեսում է վաճառել մոտ 41 հազար օդանավ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանալու գտնել ու սովերեցնել 637 հազար նոր օդաչու:
Այս պահին էլ առևտրային չվերթներից շատերը վայրէջք են կատարում բորտում գտնվող համակարգչի օգնությամբ:
Անօդաչու ինքնաթիռներին անցումը կբերի տոմսերի՝ մոտ 11 տոկոսով էժանացման: Դա թույլ կտա ավիաընկերություններին տնտեսել տարեկան 35 մլրդ դոլար:
Շվեյցարական բանկերից մեկի հաշվետվության մեջ նշվում է, որ այս պահին ուղևորները պատրաստ չեն այդ ինքանթիռներով թռչել: Անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակիցների միայն 17 տոկոսն է պատրաստ գնել անօդաչու ինքանթիռի տոմս:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան