Հասարակություն 14:13 25/12/2010

2010 թվական. Գնահատում են բլոգերները.Դաբավոգ (dabavog)

Panorama.am-ը տարվա հինգ կարևոր իրադարձությունների «փնտրտուք» է սկսել. հարցով դիմելով և՛ պետական կառույցներին, և՛ Է –հասարակությանը` բլոգերներին:

Առանց երկար-բարակ մտածելու,  որոշեցինք, ինչպես և հաճախ հանդիպում է կյանքում, սկսել  շարքը մեր հին ծանոթից`  Դաբավոգ (dabavog):

- Ինչ հինգ կարևոր իրադարձություն կնշեիք, որ տեղի են ունեցել այս տարում. գնահատեք դրանք խնդրում եմ:
- Երեւի (Ծանոթություն panorama.am-ի` քանի որ Դաբավոգը միշտ ու միայն օգտագործում է «եւ», մենք թույլ չենք տալիս մեզ խմբագրել այն) հինգը չկարողանամ հիշել: Ցավոք սրտի, թե` ի ուրախություն, բայց երբ փորձում եմ տարին հիշել, հանրային դեպքերը, իմ ընկալումով, այնպես արագ են փոխվում եւ անընդհատ, որ չեմ կարողանում հիշել, թե որոնք էին տեղի ունեցել 2010 թվին։

Եթե ազնիվ լինեմ ու չդիմեմ օրինակ ինտերնետի օգնությանը` հիշողությունս թարմացնելու համար, ապա կասեմ, որ անցյալ տարի չի եղել որեւէ բան, որով ժամանակը կչափեինք. «մինչեւ» եւ «հետո»։
 
- Ձեր կարծիքով հասարակությունը ինչ քայլեր պիտի աներ, որ չի արել:
- Հասարակությունը ամեն մի պահին անում է այն, ինչը լավագույնս արտացոլում է այդ հասարակության փոփոխական էությունը։ Հասարակությունը, իմ կարծիքով, առաջնորդվում է ոչ թե սեփական կամքով, այլ վիճակով։ Օրինակ` մարդիկ երբեք չեն որոշում փողոց դուրս գալ. նրանք դուրս են գալիս, որոհետեւ այդ պահին այլեւս չեն կարող մնալ տներում։

Կուզեի մի բան ասել, թե ինչն է ինձ շատ զայրացնում մեր կյանքում։ Այն է, որ չկա ոչ մի մարմին, ոչ մի օղակ, որին կարելի է վստահել։ Ինչպես կարելի է, օրինակ, վստահել Ազգային Ժողովին, որը այդպես անտարբեր, ցինիկ գործելաոճ ունի։ Տեսեք վերջին որոշումները՝ թոշակների մասին, Լեզվի օրենքի փոփոխությունները։ Կապ չունի ով է ճիշտ, ով սխալ, բայց եթե ձեր ասած հասարակության մի ստվար զանգված հակառակ կարծիք է արտահայտում, իսկ այդ կարծիքը ոչ միայն չի լսվում ուշադիր, այլ արհամարվում է` ձեռ առնելով, լկտի մեկնաբանություններով, ապա ի՞նչ ակնկալիքներ ունենամ այդ Ժողովից։

Ինչպե՞ս վստահեմ գլխավոր ճարտարապետներին, ովքեր ոչ թե հետեւում են գլխավոր հատակագծի պահանջների իրականացմանը, այլ զբաղված են անօրինական կառույցների օրինականացման եղանակներ փնտրելով։ Նախարարներին, որոնք եթերում իրենց բիզնեսի մասին են պատմում, անտառապաhներին, որ մանրահատակի ցեխեր են աշխատեցնում, էկոլոգիայի նախարարին, որը հանքատեր է։ Եվ այլն։ Ասածս ինչ է. հասարակության յուրաքանչյուր անդամ /եթե թքած չունի շրջակա աշխարհի վրա/ ստիպված է զբաղվել բացարձակ իրեն չվերաբերող հարցերով։ Օրինակ, եթե որեւէ իրեն հարգող երկրում տեսնում եn մի շենք պարսպապատված, հանգիստ շարունակում եք ճանապարհը. որովհետեւ գիտեն` 1000 ու 1 մասնագետ նայել ու որոշել են, թե այդ շենքը արժի՞ պահել, վերակառուցել, թե՞ զոհաբերել մի կարեւոր բանի համար: Իսկ մեր մոտ ամեն մի շարժում սարսափ է առաջացնում. «Վայ, էլի մի բան վարի տվեցին, փչացրեցին, ծախեցին, քանդեցին»։

Մի բան մտքովս անցավ. «վստահելը» լեզվի մասին օրենքի օրինակով բացատրեմ.
Պատկերացրեք, մի հայտնի լուրջ ու լավ վիրաբույժ հիվանդին ասում է. «Ձեզ պիտի վիրահատենք, ընթացքում մի պահ ձեր սիրտը անջատենք, բայց վստահեք, դրանով մենք ձեզ կփրկենք» :Բնականաբար, հիվանդը երկար տանջվելուց  հետո համաձայնվում է, բայց երբեւիցե չի հարցնում տեխնիկական մանրամասները՝ իր կյանքը վստահելով ուժեղ ձեռքերին, սուր մտքին եւ Աստծո կամքին:

Հիմա հիվանդին / մեր դեպքում՝ կրթական համակարգին/ առաջարկում են վիրահատատություն՝ սիրտը անջատելով, սակայն վիրաբույժը ունի լավագույն դեպքում բուժքրոջ որակավորում: Հավաքվում է կոնսիլիում, որը, մտահոգված լինելով միայն հիվանդանոցի բիզնես ծրագրերով` առանց երկար-բարակ մտածելու հաստատեց վիրահատության ծրագիրը` մի բան էլ հիվանդի կասկածող բարեկամներին ծաղրելով: Իսկ այն մի քանի բժիշկները, որոնք նույնպես կասկածում էին, ավելի ճիշտ համարեցին ընդհանրապես կոնսիլիումին չմասնակցել:

Այսքանից հետո դուք կհամաձայնվեի՞ք պառկել վիրահատական սեղանին, մանավանդ եթե ձեզ շշուկներ հասած լինեին, որ այդ հիվանդանոցում եղել են դեպքեր, երբ վիրահատված հիվանդը,  թմրաքունից հետ գալով իմացել է, որ իր առողջ երիկամը անհայտացել է:

…Ես, այսպես ասած, 1988-ի սերունդ եմ. Այսինքն` վերջին դասարաններում էի, իսկ այդ տարիքում բնորոշ է մաքսիմալիզմ, մոդեռնիզմի ցասում եւ ոգեւորություն: Մենք կարծում էինք, որ հինը, փտածը կվերանա, ճանապարհ կբացվի` մի տեսակ վերածննդի սպասում կար։ Ազգային արժեքները մենք չէինք տեսնում թրիքի մեջ, հակառակ, սպասում էինք, որ Երեւանի ոգին կվերադարձնենք նորովի, էսօրվա լեզվով, թարմ, անպայման ընդհանուր եւ հանրային, կմաքրենք բակերը գառաժներից ու 16-հարկանի պանելայիններից (ի դեպ, այդ պանելային կառույցները էսօրվա «էլիտարների» հետ համեմատած շատ ավելի գրագետ եւ գեղեցիկ են):


Իսկ ստացանք մանրացում, տրոհում, ապամոնտաժում, խցկում։ Հենց դա է գաղտնիքը «Մոսկվա կինոթատրոնի» պաշտպանության աննախադեպ ՈՉ քաղաքական, բայց քաղաքացիական շարժման։ Վերածննդի հոտը զգացած եւ կարոտ մնացած մարդկանց ճիչ էր (լիքը նման բաներ կարող եմ ասել, ձանձրացա)։
Վերածնունդ է պետք, ստեղծագործելու մոլուցք եւ պաշտամունք։ Ցանկացած ոլորտում։

- Դուք գտնու՞մ եք, որ ձեր արտահայտած կարծիքը ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, ընտրո՞ւմ եք, ինչ ասել:
 -Նորից. ի՞նչ բան է հասարակությունը։ Երեւի կան մարդիկ, ում համար իմ կարծիքը հետաքրքիր է։ Ավելի շատ են մարդիկ, որոնց ես եմ ուշադրությամբ լսում։ Իմ ընկալումով, սոցիալական կամ բլոգերի ցանցերը նման են նյարդային համակարգի։ Անհատները կարծես հանգույցներ լինեն, եւ երբ ինչ-որ մեկը ազդանշան է ուղարկում, այդ հոսանքը արագությամբ տարածվում է ամբողջ ցանցով։ Այդ իմաստով՝ այո, բոլորս ունենք ազդեցություն։

- Ես գիտեմ, որ «ֆլեշ մոբիստ»  չեք. այնուամենայնիվ, այս հարցերին ինչ հարց կավելացնեիք ու ում կառաջարկեիք դրանց պատասխանել:
  - Գագո-բեռլինին:
Նարջանին։
 /Եվս մեկ առաջարկ` մեր խնդրանքով, որպեսզի ավելի շատ կարծիք լսենք- panorama©  /

Առաջին եւ Երկրորդ հանրապետության առաջի տարիներին մի շարք հայտնի եւ տաղանդավոր հայեր թողեցին տաք տները եւ եկան աղքատ սոված Հայաստան միայն այն պատճառով, որ իրենց ասացին` եկեք, դուք պետք եք:
Ինչ պիտի ասենք այսօր, որ մարդիկ պատրաստ լինեն վերադառնալ, նույնիսկ` առանց լուրջ նյութական հետաքրքրվածության:

 -Շնորհակալ եմ: 
Շատ:
  
Հարակից նյութ` PANORAMA.AM-Ը ԳՐՈՒՄ Է ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՄՈԹԻ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}