10:23 26/09/2013

ԲՀԿ-ականի որդին անձեռնմխելի՞. Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոնի գործով վկաները հրաժարվել են վկայություն տալուց

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երկու տարի առաջ, 2011 թվականի սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում կատարված երիտասարդ Դավիթ Օհանյանի սպանությունը մինչ օրս չի բացահայտվել, թեպետ գործն արդեն դատարանում է և շատ շուտով կավարտվի դատաքննությունը: Այդ սպանության համար, որը կատարվել էր երեկոյան ժամերին մի քանի տասնյակ մարդու ներկայությամբ, միակ մեղադրյալը ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկ, ԱՊՀ, Եվրոպայի, աշխարհի ոսկե մեդալակիր, գավաթակիր Վարաժ Մանուկյանն է: Հատկանշական է, որ այս գործով վկաներ գրեթե չկան, մինչդեռ սպանության ժամանակ, ինչպես «4-րդ Մասիվի» բնակիչներն են ասում, 3 տասնյակից ավել մարդ է եղել դեպքի վայրում: Վեճը թաղի տղաների միջև ծագել էր աղջկա համար:

Օհանյանի հետ միասին դեպքի վայրում տուժել է նույն թաղամասի բնակիչ Հակոբ Բուդաղյանը, որն այժմ Հանրապետությունում չէ: Գործի նախաքննությունն իրականացրած ոստիկանության Նոր Նորքի բաժնում քննիչների ճնշման արդյունքում Վարաժը ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել է, որ իբրև դեպքի օրը ինքն է դանակով հարվածել Դավիթ Օհանյանին, իսկ Հակոբ Բուդաղյանին միգուցե դանակը թափահարելու ընթացքում կպել է: Վարաժ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ), 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով:

Վարաժ Մանուկյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով նախաքննության ընթացքը, ասաց, որ խախտումները բազմաթիվ են եղել: Նախ, ըստ նրա, մեղադրանքի հիմք է հանդիսանում ինքնախոստովանական ցուցմունքը և գործով որպես իրեղեն ապացույց համարվել է քննչական փորձարարության մասին տեսանյութը, որում Վարաժը մատնացույց է արել այն վայրը, որտեղ իբր դանակահարել է Դավիթ Օհանյանին և Հակոբ Բուդաղյանին, ներկայացրել հանցագործության կատարման եղանակն ու հանգամանքները: Փաստաբանի պնդմամբ, այդ նյութերը չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում և որպես ապացույց օգտագործվել, քանի որ դրանք ձեռք են բերվել կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտմամբ, ինչպես նաև քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ: «Չնայած սրան, վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենքի կոպիտ խախտմամբ Վարաժ Մանուկյանից վերցված խոստովանական ցուցմուքները դրվել են մեղադրանքի հիմքում, և գործը նման ապացույցներով ուղարկվել դատարան, այնինչ դրանք ի սկզբանե պետք է բացառվեին ապացույցների շարքից», -պնդեց փաստաբանը:

Սեպտեմբերի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած հերթական դատական նիստում նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանին փաստաբանն այս մասին միջնորդություն է ներկայացրել և խնդրել է գործով անթույլատրելի ապացույց ճանաչել Վարաժի մասնակցությամբ իրականացված քննչական փորձարարության արձանագրությունները, Վարաժի ցուցմունքները, տեսաձայնագրությունները: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի ներկայացրած միջնորդության մասին մեղադրող կողմը դիրքորոշում կհայտնի հաջորդ` հոկտեմբերի 8-ին կայանալիք դատական նիստում:

«Երբ Վարաժը մեքենայով եկել է 4-րդ զանգված, չի ցանկացել իջնել մեքենայից, տղաներից Լևոն Խաչատրյանը բացում է մեքենայի դուռը, ասում է իջի: Վարաժն էլ պատասխանում է, թե եթե բան ունես ասելու, իջնենք ներքև խոսենք: Վարաժին ծեծելով իջեցնում են մեքենայից», -մատնանշելով սպանության գործից անջատված մասով վկա Լևոն Խաչատրյանի ցուցմունքը, ներկայացնում է փաստաբանը: Նրա խոսքով, Վարաժն այժմ մեղադրվում է սպանություն կատարելու համար, մինչդեռ ինքը սպանության նպատակ չի ունեցել, անգամ չի ցանկացել իջնել մեքենայից: Ավելին, իր մոտ եղած դանակը մնացել է մեքենայի մեջ:

Փաստաբանն իր միջնորդության մեջ նաև անթույլատրելի ապացույց է համարում ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակից Արթուր Հակոբյանի ցուցմունքները: «Դատարանում իմ հարցին, թե որտեղից է նրան հայտնի որ Վարաժ Մանուկյանն է հարվածել Դավիթ Օհանյանին և Հակոբ Բուդաղյանին, Հակոբյանը պատասխանեց, որ` ո՞նց, Վարաժը տվել էր խոստովանական ցուցմունք», ներկայացրեց փաստաբան Մարտիրոսյանը: 

Տուժողի իրավահաջորդ Դավիթ Օհանյանի մայրը` տիկին Արուսյակը, դատարանում հայտարարել է, թե իր որդուն սպանողը Վարաժ Մանուկյանը չէ, քանի որ նա այդպիսի բան չէր անի: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մագիստրատուրայի բաժինն ավարտել է կարմիր դիպլոմով և այժմ էլ քրեակատարողական հիմնարկում չի դադարում կարդալ, սովորելը:

Դեռ երկու տարի առաջ դեպքից հետո Նոր Նորքի 4-րդ թաղամասի մի խումբ բնակիչներ բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին, ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պնդելով, որ սպանության հեղինակը Վարաժ Մանուկյանը չէ: «Ինչո՞ւ մինչ այսօր չի ասվում, որ կռիվ սարքողն ու անմիջական մասնակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի ավագանի Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն ու նրա ոհմակն են: 2 տարի է՝ հանգիստ չենք քնում էտ լակոտների պատճառով, կասեք՝ չգիտենք ովքեր են, ասում ենք, բոլորը գիտեն` Նարեկ Ավետիսյան, Տարոն Ավետիսյան, Ռաֆայել Ավետիսյան, Թադևոս Ավետիսյան, սրանք Արտակ Ավետիսյանի տղաներն են: Չգիտեք, որ դեպքի վայրում եղել են իրենց մեքենաներով` «Մերսեդես 19-004», «Մերսեդես 99-991», «Վազ 2121 65-555», «Գրանդ Չերոկի 08-778»,-բաց նամակում գրել էին բնակիչները: 

Նկատենք, որ այս գործի անջատված մասով Արտակ Ավետիսյանի որդիները մեղադրվել են ու դատապարտվել խուլիգանության համար, սակայն այժմ նրանք ազատության մեջ են:

Նախորդող հրապարակումներ

Քիք-բոքսինգի չեմպիոնը կասկածվում է Նոր-Նորքում 25-ամյա երիտասարդի սպանության մեջ

Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամի որդիների նկատմամբ քրեական գործ կհարուցվի

«Ընկերուհի, լսի…». Ավագանու ԲՀԿ-ական անդամը հերքում է Նոր Նորքի ոստիկանապետին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}