Մշակույթ 14:58 06/03/2010

Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»

ԱՐԽկոոպ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ճարտարապետ Գարեգին Եղոյանին Panorama.am-ը դիմեց գնահատելու «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը` որպես մշակութային արժեք, ու, հետևաբար նաև` ՀՀ կառավարության որոշումը այն` ՀՀ Երևան Քաղաքի Պատմության և Մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և այդ տարածքը այլ կառույցի համար օտարելու մասին որոշումը:

- Ես կարծում եմ, որ այդ որոշումը շատ սխալ է: Ճիշտ որոշում չէ: Ամառային կինոթատրոնը Երևան քաղաքի ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից է և քաղաքային մշակույթը լրացնող շատ կարևոր կառույց: Ուզում եմ քաղաքը համեմատել բազմաշերտ կարկանդակի հետ, ընդ որում` այդ շերտերից մեկը՝ հենց ամառային կինոթատրոնին վերաբերողներից է, իսկ ցանկացած շերտի բացակայությունը, մեղմ ասած, անհամ կդարձնի այդ կարկանդակը: Գտնում եմ, որ եղածը պետք է լրացնել, մշակել և խնամել, այսինքն` պահպանել քաղաքային մշակույթի այդ բարակ շերտը: Բացի կարևոր կառույց լինելուց` սա նաև տաղանդավոր ճարտարապետների՝ Սպարտակ Կնտեխցյանի և Թելման Գրիգորյանի ստեղծագործությունն է:

Սպարտակ Կնտեխցյանին ես ուսուցիչս եմ համարում. ումից շատ բան եմ սովորել և ով մեծ հետք է թողել իմ գործունեության վրա: Ճիշտն ասած` կառավարության ընդունած որոշումը շատ զարմանալի է՝ լրացնելու փոխարեն քանդել մեկը և կառուցել մյուսը: Դեռ հարց է` կկառուցվի՞, թե՞ ոչ:

- Դուք այս մասին իմացել եք կառավարության որոշումից հետո՞:
- Այո, որոշումից հետո: Մի քանի տարի առաջ առիթ եղավ այս տարածքը քննարկելու քաղաքաշինական խորհրդի նիստերից մեկում, և այն ժամանակ կառույցի արժեքի հարցը կասկածների տեղիք անգամ չէր տալիս. քննարկվում էին միայն քանդված հատվածների վերականգնման և լրացման տարբերակները: Այդ նույն մարդիկ, որ այդքան մտահոգ էին, այսօր լուռ նստած են ու ձայն չեն հանում:

Ամառային կինոթատրոնը միջավայրային կառույց է, բացվում է շատ ներդաշնակ և ներդաշնակորեն կապված է փողոցի հետ:

- Հարցադրումները, որ այժմ անում եք, հարցե՞ր են միայն, թե՞ ձեր հարցերը բարձրաձայնել եք ու պատասխաններն էլ գիտեք:
- Ես գիտեմ, որ այդ կտորին պիտի ձեռք չտալ: Մեր մեջ պակասում է սերն ու սրտացավությունը դեպի մեր քաղաքը: Սրտացավությունը սիրո բաղկացուցիչն է: Իսկ մենք չենք սիրում, չենք գնահատում, անտարբեր ենք: Պետք չէ մտածել, եթե դահլիճը եկամուտ չի բերում, ուրեմն պիտի քանդել: Ամեն ինչ չէ, որ եկամուտ պիտի բերի: Մյուս կողմից, միգուցե խնդիրը շահագործողների՞ մեջ է:

-Դե, սկսեցին շահագործել:
- Սկսելը` սկսեցին, բայց կամ ուժերը չի պատում, կամ երևակայության պակասություն կա: Ո՞նց կարելի է. քաղաքի ավարտված կտորը, որն ընդամենը լրացվելու կարիք ունի…  Ընդ որում` հին եկեղեցուց մաս չկա: Նույնիսկ` դա չէ եկեղեցու ճիշտ տեղը. եկեղեցին եղել է կինո «Մոսկվայի» հիմնական շենքի տարածքում: Վերջապես, դա էլ նշանակություն չունի, եկեղեցու նոր ծավալը խցկել շենքերի բակում... Խոսելն ավելորդ է:

- Ինչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է ազդել ընթացքի վրա այժմ:
- Հեղինակավոր մարդիկ իրենց կարծիքը պիտի ասեն: Անտարբերությունից մարդիկ պիտի դուրս գան: Ճարտարապետների և այլ ստեղծագործական միությունները պիտի ակտիվ լինեն: Թե չէ` մենք արդեն հրաժարվում ենք մեր ամեն ինչից, պատմական շերտեր ենք վերացնում: Վերջում Երևանը կդառնա… «բուխանկա»: Իսկ Երևանն ունի պոտենցիալ, լավ, շատ հինը չունի, բայց այդ ժամանակվա համարձակ գործեր ունենք, որ պիտի պահենք: Սա մեր բնութագրերից մեկն է: Մենք պիտի լինենք ազնիվ քաղաքացիներ, որովհետև քաղաքը քաղաք է դառնում իր քաղաքացիներով, ոչ թե` շենքերով, որոնց միայն խնամել ու գնահատել է պետք: Իսկ տեղեր կան, որ չես ասի, թե Երևանը քաղաք է, որովհետև չկա քաղաքացու ու քաղաքի հարաբերությունը: Իսկ այս կարգի ճարտարապետությունը ստիպում է, որ բնակիչը դառնա քաղաքացի, կամա թե ակամա ընկալի այդ միջավայրն ու գնահատի: Իսկ մարդիկ, ովքեր մտածում են, թե` սա կարևոր չէ, սա քանդենք, պարզապես ոչ մի կապ չունեն քաղաքային մշակույթի հետ:

Ի դեպ, չեմ հասկանում, թե ինչու՞ պիտի տրամվայը վերացվեր, որը շատ ակնառու քաղաքային ատրիբուտ է: Արդյոք հնարավո՞ր չէր արդիականացնել և պահել, թեկուզ մի հատվածը:

Ճարտարապետությունը քաղաքի և քաղաքացիների միջև շփման ձևերից մեկն է: Ուզում եմ ասել, որ կինոթատրոնի կառույցը իր հեղինակների խոսքն է, որի միջոցով նրանք խոսում են մեր հետ: Քանդելով՝ պիտի լռեցնենք: Պիտի պատմել, պրոպագանդել քաղաքը, կառուցողներին և նվիրյալ քաղաքացիներին:

- Ո՞վ պիտի դա անի:
- Երևի` լավ լրագրողը, ճարտարապետը. բոլորս: Երբեմն ասում են` չկա հասարակության պահանջը: Բայց կան բաներ, որի համար կարող է հասարակությունը հասունացած չլինել կամ չլինի սոցիալական պահանջը, մարդկանց կրթությունը չհերիքի: Պետք է կրթել մարդուն, քաղաքացուն, որպեսզի բացի նայելուց՝ նաև տեսնել սովորեն:

-Ուրեմն դուք պիտի ակտիվ լինեք, որ հասարակությունը գոնե լսի ու հասկանա այդ պահանջը:
-Ճիշտ եք, մենք շատ ակտիվ չենք, ու մեզ այսօր այդքան էլ չեն լսում:

Կարծում եմ` ինքներս պիտի պրոպագանդենք մեր մասնագիտությունը, դուք էլ պիտի մեզ օգնեք այդ գործում: Կան ճարտարապետներ, որ ստեղծում են արվեստ ու գնում են առաջ: Կան ճարտարապետներ, որ պետք է գրեն դրա մասին, հասցնեն-մոտեցնեն մարդկանց: Գեղեցկությունը չի չափանիշը, որով գնահատվում է ճարտարապետական արվեստը, որովհետև մի բան ձեզ համար գեղեցիկ է, ինձ համար` ոչ, բայց ներդաշնակ միջավայրը, կարծում եմ, բոլորիս համար է ներդաշնակ, և դրա մեջ է նրա գեղեցկությունը:

Այ, ամառային կինոթատրոնը հենց այդպիսինն է:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}