Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ստեփանակերտում` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը, որը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին:
Արցախպրես-ի տեղեկացմամբ, այսօր կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության վայրի զննության և դիակի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները՝ լուսանկարչական հավելվածով: Այնուհետև արձանագրություններն ուսումնասիրելու և ծանոթանալու համար ներկայացվել է մեղադրող և պաշտպանվող կողմերին:
Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե, ի վերջո, ո՞վ է սպանված պատանու մարմինը տեղափոխել դեպքի վայրից, ամբաստանյալներ Գուլիևն ու Ասկերովը փոխադարձաբար մեղադրել են միմյանց՝ ինչպես սպանության, այնպես էլ դիակը դեպքի վայրից տեղափոխելու հարցերում:
Մասնավորապես, ամբաստանյալ Ասկերովն իր ցուցմուքներում մի դեպքում պնդել է, թե իր ինքնաձիգը, որով իրագործվել է Ս. Ցականյանի սպանությունը, խմբի մյուս անդամների ինքնաձիգերից տարբերվում էր նրանով, որ բռնակը կոտրված էր, իսկ մյուս դեպքում, որ ինքնաձիգի ծալովի մասն է կոտրված եղել, որն էլ հետագայում փոխել է հանցախմբի մյուս անդամների հետ: Սակայն շարունակել է պնդել, որ սպանության գործում ինքը մասնակից չի եղել, ինչին հակադարձել է Գուլիևը՝ նրանից պահանջելով դատարանին պատմել ճշմարտությունը:
Հակառակ Ասկերովի ցուցմունքների՝ մեղադրող կողմը հանդես է եկել փորձագիտական եզրակացության հրապարակմամբ, ըստ որի, սպանության գործիքը չի փոխվել, և այն հայտնաբերվել է Ասկերովի մոտ, որի վերաբերյալ վերջինս հստակ պատասխան չկարողացավ տալ:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը