Ադրբեջանցի դիվերսանտ. Եթե այս անգամ չձերբակալվեի, հետագայում կրկին անցնելու էի սահմանը
Այսօր, Ստեփանակերտում` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով հերթական դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է ամբաստանյալների մոտ հայտնաբերված տեսախցիկի տեսանյութերի ցուցադրությունը, որոնք կատարել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելուց հետո՝ նախօրոք վերցրած տեսախցիկով: Տեսագրությունների մեջ, նկարահանումներն ուղեկցվում են Դիլհամ Ասկերովի մեկնաբանություններով: Այս մասին տեղեկանում ենք Արցախպրեսս կայքից:
Ամբաստանյալը նկարահանել է Քարվաճառի մոտակա գյուղերը՝ անվանելով դրանք իրենց հին տեղանուններով: Նկարահանվել են ճանապարհները, որտեղով անցնում են զինվորական մեքենաներ, զիվորականներ ու զինտեխնիկա: Տեսանյութերում նկարահանվել է նաև ադրբեջանական հանցախմբի կողմից սպանված Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանը, ով տանում է խմբի անդամներից մեկին պատկանող ուսապարկն ու քնապարկը: Տեսագրություններից մեկում էլ Դիլհամ Ասկերովը պատմում է, որ ճանապարհին՝ Ջոմարդ գյուղում, բռնել են մի հայ «խոճկոր», ով մոտ 20 տարեկան է։ Նա ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներ չգիտի։
Այնուհետև նշում է, որ նրան չեն կարող բաց թողնել, քանի որ, կարող է մատնել իրենց: Այնուհետև, ի պատասխան, դատավոր Ա. Թադևոսյանի հարցերին, ամբաստանյալ Ասկերովը պնդել է, թե իբր երեխան կամավոր է ուղեկցել իրենց և հնարավորություն ուներ հեռանալ, երբ ցանկանար: Դատական նիստի ընթացքում Ասկերովը խոստովանել է, որ եթե այս անգամ չձերբակալվեր, ապա հետագայում նպատակ ուներ կրին խախտել սահմանն ու անցնել Արցախի տարածք՝ իբր հարազատների գերեզմաններին այցելելու նպատակով: Այս առումով երկու ամբաստանյալների դիրքորոշումները կրկին հակասել են միմյանց, քանի որ Գուլիևը պնդում է, թե գերեզմաններ այցելելու մասին երբևէ խոսք չի եղել, իսկ ամբաստանյալ Ասկերովն իր նախկին համախոհին մեղադրում է ստախոսության մեջ։
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը