Աշխարհում 18:21 02/05/2014

Ադրբեջանում «հասկանում են Ուորլիքի սերը հայերի նկատմամբ», բայց պատերազմ են սկսել նրա դեմ

Վերջին երկու օրվա ընթացքում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը իշխանամետ լրատվամիջոցների օգնությամբ հնչեցնում են այն միտքը, որ Բաքուն կարող է բարձրացնել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հեռացման հարցը: Այս մասին ասվում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքում տպագրված «Ինչով Ուորլիքը դուր չի եկել պաշտոնական Բաքվին» հոդվածում:

«Թուրանը» նշում է, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները «ինչու» հարցին հստակ պատասխան չեն տալիս:

«Միևնույն ժամանակ ակնարկում են, որ համանախագահը իր «Twitter»-ի էջում ոչ ճիշտ բաներ է գրում, մասնավորապես շփվում է հայկական սփյուռքի հետ, իսկ հետո էլ ադրբեջանականի հետ: Թե այստեղ ինչն է հանցագործություն, դժվար է ասել»,-ասվում է հոդվածում:

Գործակալությունը գրում է, որ կարելի է եզրակացնել, որ Բաքուն դժգոհ է Ուորլիքի «ինքնագործունեությունից», ով չափից դուրս խաղաղասիրություն է ցուցաբերում՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու փոխարեն:

«Վերջին տարիների ընթացքում հենց այսպիսին էին եղել Ադրբեջանի իշխանությունների հարցերը և պահանջները Մինսկի խմբի հանդեպ: Թե ինչու է հիմա միայն խոսվում ԱՄՆ համանախագահի մասին, դժվար է հասկանալ: Սակայն կասկած չկա, որ դա ունի իր պատճառները»,- ամփոփում է «Թուրանը»:

«Իշխանությունների հարձակման հերթական թիրախը՝ «Transparency International» և «հինգերորդ շարասյունը»» հոդվածում «Թուրանը» գրում է, որ, ըստ երևույթին, Ադրբեջանի իշխանությունների հարձակման հերթական թիրախ է դարձել «Transparency International»-ը:

«Այսպիսով, Միլի մեջլիսի այսօրվա նիստը սկսվել է այն բանից, որ երկու պատգամավորներ՝ Ալի Հուսեյնովը և Էլմիրա Ախունդովան, հայտարարել են «Transparency International»-ի Ադրբեջանում ներկայացուցչության՝ «Transparency Azerbaijan» կազմակերպության կողմնակալության և կործանարար գործունեության մասին: Նրանք չեն խոսել պատճառների վերաբերյալ, սակայն Ալի Հուսեյնովը կոչ է արել իշխանություններին և պատգամավորներին չմասնակցել այդ կազմակերպության միջոցառումներին»,- ասվում է հոդվածում:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Թուրանը», երկու պատգամավորն էլ նշել են, որ անհրաժեշտ է պայքարել «հինգերորդ շարասյան դեմ»՝ առանց հստակեցնելու, թե ում կամ ինչի մասին է խոսքը: Այնուհետև պատգամավոր Մուսա Գասիմլին կոչ է արել խստացնել ոստիկանության մասին օրենքը՝ հաշվի առնելով ոստիկանության աշխատակցի վրա «Լեյլա Յունուսի հարձակման փորձը»:

Ըստ երևույթին, պատգամավորը ի նկատի ունի այն, որ ակտիվիստը շպրտել էր ոստիկանի գլխարկը, ով, չնայած Լեյլա Յունուսի բողոքի, մտել է զուգարան այն պահին, երբ Յունուսն էր այնտեղ:

Երբ խոսքը հասել է իշխող կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովին, նա  հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը խառնվում է Ադրբեջանի գործերին և «իր գործակալներին, ում վճարում է, պահում է իր պաշտպանության տակ»: Ընդ որում, այդ միջոցները հայերն են տրամադրում, ասել է պատգամավորը:

Պատգամավոր Ֆազաիլ Ագամալին էլ հայտարարել է, որ Լեյլա Յունուսը բոլորից շատ է ստանում այդ միջոցներից, և որ նա «առանց իշխանությունների համաձայնության» այցելում է արտասահմանյան երկրներ: Այս ամենին պետք է վերջ տալ, ասել է նա:

Պատգամավոր Ազայ Գուլիևը զայրացել էր այն փաստից, որ «Transparency Azerbaijan»-ը դրամաշնորհ է տվել Լեյլա Յունուսին, իսկ «Transparency»-ի զեկույցում բացասական գնահատական է տրել Ադրբեջանի խորհրդարանին:

Ամփոփելով այս ելույթները՝ խոսնակ Օքթայ Ասադովը ամոթանք է տվել Լեյլա Յունուսին և Ռենա Սաֆարալիևային՝ մեղադրելով նրանց Ադրբեջանի պետականության խափանման մեջ: «Հետաքննություններ անցկացնելու փոխարեն, նրանք զբաղվում են կործանարար գործունեությամբ»,- ասել է Ասադովը:

«Թուրանը» նաև նշում է, որ նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի վարչության պետ Ֆուադ Ալեսքերովը ծայրահեղության հասնող քննադատությամբ է հանդես եկել «Transparency Azerbaijan»-ի նկատմամբ՝ կողմնակալ անվանելով վերջինի՝ Ադրբեջանին ուղղված զեկույցները:

Բացի այդ, մի շարք ադրբեջանցի պատգամավորներ հանդես են եկել Ջեյմս Ուորլիքի հանդեպ կտրուկ հայտարարություններով:

Այսպիսով, պատգամավոր Զախիդ Օրուջը «Day.az» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ կողմից Ղարաբաղի հակամարտության գործում նշանակված «դեսպաններից» ամենաանհաջողը Ջեյմս Ուորլիքն է:

«Կարծում եմ, որ մեր երկիրը պետք է փորձի հասնել նրան, որ Ուորլիքը կորցնի մանդատը կամ նրան, որպես «persona non grata», հետ կանչեն: Կարծում եմ, որ բանակցությունների ընթացքում իրավիճակը ավելի չսրելու համար Ադրբեջանի դիրքորոշումը կընդունվի»,- ավելացրել է Օրուջը:

Աայսօր Ադրբեջանի խորհդարանի պատգամավոր Ֆուադ Մուրադովը ասել է «Trend» լրատվական գործակալությանը, որ Ջեյմս Ուորլիքի դիքորոշումը «ստվեր է գցում նրա միջնորդական գործունեության վրա», իսկ նրա փաստարկները «անհիմն» են:

«Ես հասկանում եմ Ուորլիքի սերը հայերի նկատմամբ: Սակայն նրա արտահայտած մտքերը ստվեր են գցում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում նրա խաղաղ միջնորդական գործունեության վրա: Ես ուզում եմ հավատալ, որ նման անձինք չեն կարողանա վնասել ադբեջանա-ամերիկյան կապերին»,- ասել է նա:

Իր հերթին, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը խոսել է Ջեյմս Ուորլիքի մի շարք հայտարարությունների մասին, սակայն չհստակեցնելով, թե ում մասին է գնում խոսքը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմը ներկայացնել որպես բանակցությունների «կողմ»»,- ասել է Ասադովը խորհրդարանի նիստի ժամանակ:

«Trend»-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ պաշտոնական Բաքուն կարող է բարձրացնել Ջեյմս Ուորլիքի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մանդատի հանձնման հարցը:

Նշենք, որ մարտի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմա Ուորլիքը իր «Twitter»-ի էջում գրել էր. «Ինձ այսօր ուղղեցին. Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է»:

Ավելի վաղ Ուորլիքը արդեն հայտարարել էր, որ «ժամանակն է, որ Ղարաբաղը իր մասնակցությունն ունենա բանակցություններին»:

Նախորդիվ`

Ադրբեջանի ոստիկանապետ. Ես հայ կնոջ կյանքին վերջ կտամ, արյունն էլ կխմեմ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}