Ռուսաստանի պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՌԴ պատվիրակության անդամների լիազորությունների հարցի շուրջ մոտ 4 ժամ տևած քննարկումներից հետո տեղի ունեցավ ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննախի ներկայացրած բանաձևի քվեարկությունը: Հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Բանաձևի քվեարկության արդյունքում` Ռուսաստանի պատվիրակությունը զրկվեց Եխխվ-ում քվեարկության իրավունքից` 145 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ դադարեցրեց ՌԴ-ի մասնակցությունը նաև ղեկավար մարմինների աշխատանքներին և զրկեց ընտրություններում Վեհաժողովի դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ բանաձևով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկում է արձանագրել, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը, հատկապես ռազմական, Ուկրաինայի տարածքի ռազմական օկուպացիան, ռազմական ուժի կիրառման սպառնալիքը, այսպես կոչված Ղրիմի հանրաքվեն և նրա արդյունքների ճանաչումը խախտում են միջազգային իրավունքը և հակասում են Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը»։
Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում դատապարտելու, բայց միևնույն ժամանակ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար, հանձնաժողովն առաջարկել է կասեցնել ռուս պատվիրակների քվեարկության իրավունքը՝ մինչև 2014թ-ի վերջը։
Նախորդող հրապարակումներ`
Եթե Ռուսաստանը ներգրավված չլինի ԵԽԽՎ-ում, խորհրդարանական վեհաժողովը կձախողվի. Պուշկով
ԵԽԽՎ-ն ընթացք տվեց ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքի կասեցման նախաձեռնությանը
ԵԽԽՎ-ում քննարկվում է Ռուսաստանի պատվիրակության հարցը
Ուկրաինայի վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ