Եթե Ռուսաստանը ներգրավված չլինի ԵԽԽՎ-ում, խորհրդարանական վեհաժողովը կձախողվի. Պուշկով
Եվրոպայի խորհրդում կա պատգամավորական խումբ, որը հակված է հեռացնել Ռուսաստանին ԵԽԽՎ-ից։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների սառեցման վերաբերյալ նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
«Սա կլինի պառլամենտական երկխոսության վերջը։ Այն ավելի շատ խոչընդոտ կդառնա Վեհաժողովի, քան Ռուսաստանի համար։ ԵԽԽՎ-ն կարևոր է, քանի որ այստեղ ներկայացված են մեծ Եվրոպայի բոլոր անդամները։ ՌԴ-ն կարևոր երկիր է և եթե Ռուսաստանը ներգրավված չլինի ԵԽԽՎ-ում, խորհրդարանական վեհաժողովը կձախողվի»,-ասաց Ալեքսեյ Պուշկովը։
ՌԴ պատվիրակության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում իշխում է այն կարծիքը, որ պետք է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, սակայն չպետք է կորցնել Ռուսաստանին խորհրդարանական երկխոսության մեջ։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, խմբակցություններում հատկապես մեծ երկրների պատգամավորները հակված չեն կասեցնել Ռուսաստանի պատվիրակների լիազորությունները։ Բավական հավասարակշռված է հատկապես Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիրքորոշումն այս հարցում։
Նախորդող հրապարակումներ`
ԵԽԽՎ-ն ընթացք տվեց ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքի կասեցման նախաձեռնությանը
ԵԽԽՎ-ում քննարկվում է Ռուսաստանի պատվիրակության հարցը
Ուկրաինայի վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ