ԵԽԽՎ-ն ընթացք տվեց ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքի կասեցման նախաձեռնությանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընթացք տրվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակների հավատարմագրերի վերանայմանը։ Նախաձեռնության հիման վրա Բյուրոյի կողմից նշանակվել է զեկուցող, որի պատրաստած զեկույցը կքննարկվի ապրիլի 10-ին։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, զեկույցի քննարկումից հետո տեղի կունենա քվեարկություն, որի ընդունման դեպքում ՌԴ պատվիրակության հավատարմագրերը կվերանայվեն և հնարավոր է պատվիրակները զրկվեն ձմեռային նստաշրջանում հաստատված իրենց մանդատներից։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հաջորդ հրատապ թեմայի՝ «Ուկրաինայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանն ուղղված սպառնալիքները» քննարկումը կկայանա ապրիլի 9-ին։ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն անցկացվում է ապրիլի 7-ից 11-ը։
Նախորդող
ԵԽԽՎ-ում քննարկվում է Ռուսաստանի պատվիրակության հարցը
Ուկրաինայի վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ