Օբաման ստորագրել է սիրիացի ընդդիմադիրներին զինելու օրինագիծը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 19-ին ստորագրել է օրինագիծ, որով ամերիկացի զինվորականներին թույլատրվում է զինել և վարժեցնել սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչներն, ովքեր մարտեր են մղում «Իսլամական պետության» զինյալների դեմ: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացել Կոնգրեսի երկու պալատներում: Նախագիծը մշակվել էր Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ հանրապետական Հովարդ Մըքքեոնի կողմից:
Գործակալության տեղեկացմամբ, Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, թե օրենքը կսկսի գործել 2015 թ-ից: Վարժանքներին ծրագրվում է ներգրավել շուրջ 5 հազար զինյալ:
Սիրիացի ընդդիմադիրներին զինելու և վարժեցնելու օրինագիծը առաջ էր քաշվել նախագահ Բարաք Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու սեպտեմբերի 11-ին հրապարակված ռազմավարության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան