Քրիշտիանու Ռոնալդու. «Մեզ հաջողվեց արժանի խաղ անցկացնել»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շեշտել է, որ իր թիմը պետք է անպայման հաղթանակ տոներ «Շախտյորի» դեմ խաղում՝ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում մադրիդցիները 4:3 հաշվով առավելության են հասել դոնեցկյան թիմի նկատմամբ:
«Կարևոր է, որ «Ռեալը» լավ և վստահ խաղա,- պորտուգալացու խոսքերը մեջբերել է AS-ը:- Մենք գոհ ենք, որ ամեն ինչ այնպես դասավորվեց, ինչպես թիմը պլանավորել էր խաղից առաջ: Դա ավելացրեց մեր վստահությունը: «Բարսելոնի» հետ խաղից հետո պետք է անպայման հաղթեինք, և մեզ հաջողվեց արժանի խաղ անցկացնել»
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան