Մեկնարկում է Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունը
Ծաղկաձորում մեկնարկում է Հայաստանի լեռնադահուկային սպորտի մեծահասակների առաջնությունը:
Փետրվարի 15-18-ը կայանալիք առաջնությանը կմասնակցեն 50 մարզիկ Հայաստանի բոլոր տարածաշրջաններից: Առաջնությունն անցկացվելու է Ծաղկաձորի լեռադահուկային կենտրոնում:
«Սա մեզ համար հիմք կլինի՝ գնահատելու մարզիչների աշխատանքը, և այդ կերպ կփորձենք ձևավորվել հավաքականները հաջորդ մրցաշրջանի համար»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Միաժամանակ անցկացվում է նաև լեռնադահուկային սպորտի վաստակավոր մարզիչ, Հայաստանի դահուկային սպորտի հիմնադիր և ֆեդերացիայի երկարամյա փոխնախագահ Լևիկ Հարությունյանի անվան հուշամրցաշարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան