«Է թող ասեն». Վանաձորի նորընտիր քաղաքապետը՝ ճնշումների մասին
«Վանաձորցին ում ուզեցել է տեսնի քաղաքի ղեկավարի պաշտոնում, կարծում եմ՝ տեսավ», -այսօր Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո ճեպազրույցում հայտարարեց Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նա նա ներողություն խնդրեց իրեն ընտրած ու չընտրած վանաձորցիներից՝ «այսքան երկար տանջելու համար» ու վստահեցրեց, որ պաշտպանելու է իրեն տված քվեն:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ճնշումներ են եղել Հանրապետականի կողմից, Ասլանյանը պատասխանեց. «Է թող ասեն: Է հա, ասում էին փող ենք բաժանել, կարուսել ենք արել, հետո՞, հաստատվե՞ց»:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե՝ դատախազությունից մարդիկ են եղել, ովքեր սպառնացել են ավագանու անդամներին, Ասլանյանը պատասխանեց. «Դատախազությունից մենք մարդ չենք բերել, սուտ է, դա ֆիկցիա է»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորի քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 19 քվե, ինչն անսպասելի էր բոլորի համար:
Հիշեցնենք՝ «Հայկական Վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սատարելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, և այդ դեպքում Մարուքյանը կստանար 18 ձայն: Սակայն ընտրությունների արդյունքներով, Մարուքյանի օգտին քվեարկել էին 14-ը:
Քվեարկության այս պատկերը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ուժերի միջև նախապես կայացած պայմանավորվածությունը խախտվել է և ստորագրված հուշագրի պահանջները չեն կատարվել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի քաղաքական համակարգը գտնվում է տեռորի տակ. Էդմոն Մարուքյան
- Մեր սկզբունքները պահել ենք մինչև վերջ. ԲՀԿ-ական
- Շեղվածները անբարոյական են. Բիշարյան
- Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին