Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջը
Նոյեմբերի 25-ին, երեկոյան ժամը 20.40-ին, Երևանի Առաքելյան փողոցի թիվ 1/1 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջ՝ 23-ամյա Աննա Գ.-ին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան