Կրթություն, գիտություն 14:32 20/02/2017 Հայաստան

Բուհական համակարգում մասնագիտությունների և որակավորումների որոշակի խառնաշփոթ է առաջացել. Արամ Իսաբեկյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները:

ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, այնուհետև ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ, որին  ներկա են եղել Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերի տնօրենները, ինչպես նաև կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, բուհի պրոռեկտորները:

ԿԳ նախարարը, դիմելով ներկաներին՝ նշել է, որ բուհի իրավական կարգավիճակի փոփոխության հարցը՝ ՊՈԱԿ-ից  վերակազմավորվել հիմնադրամի, ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը:

«Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի` բոլոր բուհերը պետք է ունենան հիմնադրամի կարգավիճակ, որպեսզի կարողանան զարգացում ապահովել: Մենք ակնկալում ենք, որ նոր կարգավիճակը կնպաստի, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան առավել հետևողական և արդյունավետ իրականացնի իր հիմնական առաքելությունը և կարողանա նոր տեմպ տալ զարգացմանը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կարգավիճակի փոփոխությունը առավել ճկուն հնարավորություններ է ստեղծում արվեստի  բուհերի ցանց և միասնական կլաստեր ստեղծելու տեսանկյունից:

Նախարարի խոսքով՝ առաջնային խնդիրներից մեկը բուհի միջազգայնացումն ու ուսանողների շարժունության խրախուսումն է:  «Մենք Հայաստանում այսօր ունենք մի պատկեր, երբ դեպի դուրս՝ օտարերկրյա բուհերի հետ շարժունությունն ավելի արդյունավետ է իրականացվում, քան ներսում՝ մեր բուհերի միջև: Ես կարծում եմ, որ մենք պետք է այստեղ որոշակի չափանիշներ սահմանենք, որպեսզի շարժունությունը դառնա պարտադիր նորմ. օրինակ, եթե ուսանողը բուհում պետք է ստանա պայմանական 10 կրեդիտ, ապա նա պետք է 3 կրեդիտն այլ բուհից բերի՝ իր ցանկությամբ: Սա շատ կարևոր բարեփոխում է, որին մենք անհրաժեշտաբար պետք է գնանք, քանի որ այդպես է ողջ աշխարհում՝ և ամերիկյան, և զարգացած եվրոպական  բուհերում: Շատ կարևոր է, որ բուհերը գիտակցեն, թե ինչ կտա շարժունության հնարավորությունը կոնկրետ իրենց: Օրինակ, եթե Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան թողարկում է արվեստի բարձրակարգ  մասնագետների, ապա այդ նույն մասնագետները պետք է  իրավունք ունենան որոշակի կրեդիտներ ստանալ նաև մանկավարժական համալսարանում, որպեսզի ստանան նաև մանկավարժի որակավորում, այսինքն՝ ունենան դասավանդման իրավունք»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ  այստեղ խնդիր կարող է առաջանալ մասնագիտությունների նկարագրման և կրեդիտների արժեքի հաշվարկման հարցում:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը մշակվել է նշված հարաբերությունները կարգավորելու սկզբունքով: 

Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, անդրադառնալով միջազգայնացման գործընթացին, տեղեկացրել է, որ Երևանի գեղարվեստի ակադեմիան ներգրավված է «Տեմպուս» և «Էրազմուս+» միջազգային ծրագրերում:  Ռեկտորը որպես մտահոգություն նաև նշել է, որ բուհական համակարգում մասնագիտությունների և որակավորումների որոշակի խառնաշփոթ է առաջացել, որը բերել է առանձին մասնագիտացումների խաթարման:

«Մենք հույս ունենք, որ նախարարությունը, որպես կրթության քաղաքականությունը իրականացնող լիազոր մարմին, առավել հետևողական կլինի այս հարցում, որպեսզի, մասնավորապես արվեստի բուհերը, տվյալ ոլորտում  նեղ մասնագիտական պրոֆիլ ունենան և այս առումով մրցակցությունն էլ լինի առողջ»,- իր խոսքում նշել է Արամ Իսաբեկյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի ֆինանսավորման խնդրին: Նախարարի խոսքով՝ այսօրվա պատկերը մտահոգիչ է:

«Երբ մենք նայում ենք բուհերի բյուջեների կառուցվածքին, տեսնում ենք, որ մոտ 20 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացածն ուսանողներից գանձված վարձավճարներն  են: Այս մոտեցումը չի կարող հեռանկարային լինել, որովհետև բուհը  ուղիղ գծով կախված է ուսանողի վճարած ուսման վարձից: Սա շատ վտանգավոր միտում է  նաև կրթության որակի տեսանկյունից, որովհետև նման իրավիճակում բուհը ոչ մի դեպքում չի ուզում հրաժարվել վատ սովորող ուսանողից»,- նշել է ԿԳ նախարարը: Մինչդեռ, ինչպես նախարարն է նշել, աշխարհի առաջատար բուհերում, որտեղ պետության ամբողջական ֆինանսավորում չկա,  բուհական բյուջեներում ուսանողների վարձավճարները 30 տոկոսից չեն անցնում:

«Եթե այդ հարաբերակցությունը խախտվում է և ուսանողների վարձավճարների տեսակարար կշիռը գերազանցում է  բյուջեի 30 տոկոսը, ապա  տվյալ համալսարանի ղեկավարությունը սկսում է անհանգստանալ: Մեր բուհերը ևս պետք է լրջորեն մտածեն այս ուղղությամբ, այլապես մենք որևէ զարգացում չենք ունենա, առավել ևս, որ առաջիկա մեկ-երկու  տարիներին  դիմորդների աճ չի կանխատեսվում»,- նշել է ԿԳ նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերի գործուենության արդյունավետությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}