Մեհրիբան Ալիևիայի և Թունիսի նախկին դիկտատորի կնոջ նմանություններն՝ ըստ իրանական լրատվամիջոցի
Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելը ցույց տվեց, որ Ադրբեջանի բնակչությունը, պատասխանատու պաշտոնյաներն ու այդ երկրի բոլոր քաղաքացիները ծաղրանքի են ենթարկվում,-այդ մասին նշված է իրանական «Ասիրան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը «Ադրբեջանն ու Իլհամ Ալիևի խեղկատակությունը» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հոդվածագիրը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում Իլհամ Ալիևի կնոջ նշանակմանը, մասնավորապես նշել է. «Մի փոքր ուսումնասիրություն կատարելով՝ նկատում ենք, որ փորձի ու կրթության տեսանկյունից Իլհամ Ալիևի կինը չի համապատասխանում նախագահի առաջին տեղակալի պաշտոնի պահանջներին, այդ կերպ Իլհամ Ալիևը հարթում է իշխանությունը տիկնոջը փոխանցելու գործընթացը»:
Շարունակելով խոսքը՝ հոդվածի հեղինակը հավելում է. «Սրանից առաջ Թունիսի նախկին նախագահ Զեյն ալ-Աբիդին Բեն Ալին ևս փորձում էր տիկնոջը՝ Լեյլա Բեն Ալիին (Թրաբելսի) նշանակել նախագահի տեղակալ: Սակայն 2011 թ. Թունիսում տեղի ունեցած բողոքի ցույցերով պայմանավորված Բեն Ալին ստիպված եղավ ընտանիքի հետ փախչել Սաուդյան Արաբիա»:
«Լիբիայում ևս Քադաֆին փորձում էր որդուն բերել իշխանության, Եգիպտոսում Հոսնի Մոբարաքն էր ցանկանում որդուն նախապատրաստել որպես հաջորդ նախագահ, նույն մտադրությունն ուներ նաև Եմենի նախագահը»,-հավելում է իրանական աղբյուրը:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին տեղեկացրել է, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Իրան:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևա Մեհրիբանը՝ ամուսնու փոխնախագահ
- Ինչո՞ւ Սարկոզին շքանշան տվեց Մեհրիբան Ալիևային
- Իրանցի աշակերտուհիները սպասում են Մեհրիբան Ալիևայի պատասխանին
- Wikileaks. Քաղաքական հարցերում Մեհրիբան Ալիևան բավականին թույլ է
- WikiLeaks. «Պլաստիկ վիրահատությունների արդյունքում Մեհրիբան Ալիևան հազիվ է շարժում դեմքի մկանները»
- «Իչերի Շեհերը» Մեհրիբան Ալիեվայի տիրույթնե՞ր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին