Հռոմի պապը լվացել և համբուրել է իտալական մաֆիայի անդամների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կատարվող ոտքերի լվացման արարողությունն անցկացրել է իտալական խիստ վերահսկողության բանտերից մեկում, որտեղ լվացել և համբուրել է մեկ տասնյակից ավել բանտարկյալների ոտքերը:
«Ռաշա Թըդեյի» փոխանցմամբ՝ այդ բանտարկյալները նախկինում եղել են իտալական մաֆիայի ներկայացուցիչներ: Բանտարկյալներից երկուսը դատապարտված են ցմահ ազատազրկման, իսկ մնացած 10-ը պետք է ազատ արձակվեն 2019-2073թթ-ի ընթացքում:
Պալիանո անվամբ խիստ վերահսկողության բանտում բանտարկված 70 անձանցից 50-ը իտալական մաֆիաների ներկայացուցիչներ են, որոնք համարվում են «արդարադատության գործընկերներ»:
Նրանց մեծ մասը իտալական Կոզա Նոստրա, Կամորա և Նդրանգետա կլանների նախկին անդամներ են և համագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ հույս ունենալով մեղմել իրենց դատավճիռները:
Ծեսին մասնակցած բանտարկյալներից մեկը եղել է նախկին մահմեդական, ով սակայն այժմ կաթոլիկություն է ընդունել: Եվս երկուսը կին են եղել:
Նշենք, որ նախորդ տարի Ֆրանցիսկոս պապը նույն ծեսի ընթացքում լվացել էր 12 փախստականների ոտքերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան