Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների գործողություններն ունեցել են լրագրողներին պատժելու նպատակ. ՄԻՊ
«Նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ իմ արտահերթ զեկույցում խիստ գնահատականներ կան, ինչի հիման վրա առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատախանելով հարցին, թե 2015-ի «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ, նաև 2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով մինչ օրս որևէ մեկը չի պատժվել:
Նրա խոսքով, զեկույցում հետևություններն այնպիսին են, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելը նաև նպատակ է հատապնդել պատժելու նրանց, որովհետև բռնությունները շարունակվել էին այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրած է եղել անգամ իր աշխատանքը.
«Ավելին՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը դրևսորվել էր նաև այն առումով, որ այդ հարձակումները կամ բռնությունները եղել են թիրախային հենց լրագրողի նկատմամբ՝ նպատակ հետապնդելով ստիպել լրագրողին որպեսզի դադարեցնի իր լրագրողական աշխատանքը»:
Նրա կարծիքով, հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը ՄԻՊ լավագույն զեկույցներից է, այն ստացված է, այդ գնահատականն ունեն նաև միջազգային կառույցները:
Պատասխանելով հարցին, թե տարբեր ակտիվիստներ պնդում են, որ դուք ՀՀԿ-ի մարդու իրավունքների պաշտպանն եք, ոչ թե Հայաստանի, Ա. Թաթոյանն ասաց. «Մեր կատարած աշխատանքը, այս քննադատությունները, անընդհատ օրենսդրական նախագծեր նախաձեռնելը, ո՞րն է վկայում կախվածության մասին: Հուլիսյան իրադարձությունների մասին զեկույցում տրված խիստ գնահատականները, թե ոստիկանության մասին, որ ունեցել են լրագրողներին պատժելու նպատակ, մարդկանց բերման ենթարկելը, լիարժեք նշված է, որ ոստիկանության ծառայողները, որոնք քաղաքացիների հետ են շփվում, չեն տիրապետում հաճախ իրենց լիազորություններին, սա խոսում է կախվածությա՞ն մասին:
Ես չեմ աշխատում որևէ հաճոյախոսություն լսելու համար, ես կատարում եմ իմ օբյեկտիվ աշխատանքը»:
Ա. Թաթոյանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է, լիարժեք, հատկապես սահմանադրական օրենքից հետո շատ ավելի բարձր է անկախության աստիճանը:
«Մեր աշխատանքը կատարում ենք լիարժեք, բոլոր ուղղություններով, դրանք գնալով զարգանալու են»,- ասաց նա:
Նշենք թերևս, որ ՄԻՊ այս հայտարարությունը դեպքերից համարյա մի տարի հետո է, ինչը զգալիորեն կորցնում դրա իմաստը:
Հարակից հրապարակումներ`
- «Զեկույցում տեղ գտած գնահատականները հիմնավոր են և օբյեկտիվ». ՄԻՊ
- «Առայսօր որևէ ոստիկան հուլիսյան դեպքերի հետ կապված լուրջ պատիժ չի կրել». Աշոտ Մելիքյան
- ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել
- Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրվել. ՄԻՊ
- Հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ զեկույցում գնահատականները խիստ են. Արման Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ-ը պատասխանում է panorama.am-ի հարցմանը
- Հուլիսյան դեպքերի գործով երկու մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը
- Հուլիսյան դեպքերի ժամանակ տուժող ճանաչված քաղաքացիների գործերով քննությանն ընթացք չեն տալիս. Իրավապաշտպան
- Հուլիսյան դեպքերի բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ դրա գործադրումը ՀՀ-ում արդյունավետ չէ. Ա.Թաթոյան
- Հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով նախաքննությունն ավարտված է
- Հուլիսյան դեպքերի առնչությամբ կանցկացվի անաչառ հետաքննություն, կապահովվի արդար դատաքննություն. Նախարար
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ