Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազ
«Մարտի 1-ի քրեական գործի վարույթն ընթացքի մեջ է, դրանով նախաքննությունը շարունակվում է»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան Մարտի 1-ի գործով, արդյո՞ք գործը կասցվել է, թե՞ նախաքննությունը շարունակվում է, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում սպանությունները կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազը նաև ասաց, որ այս պահի դրությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ դրա բացահայտման, անձնանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Երևանում պետք է լինի մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան». քննարկում
- Քաղաքական ուժերը հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
- Ազգային ժողովում հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը
- Զարմանալի է՝ Մարտի 1-ը բացահայտելու կոչեր անում են այնպիսի մարդիկ, ովքեր անմիջական դերակատարում են ունեցել. Մարուքյան
- Կառավարությունը դեմ է մարտի 1-ը հիշատակի օր համարելու նախաձեռնությանը
- «Մարտի 1-ը բացահայտված է վաղուց, ուղղակի գործը պետք է հրապարակայնացվի»
- Ս.Ֆարմանյան. Մարտի 1-ը հնարավոր կլինի օբյեկտիվորեն բացահայտել, երբ այն դադարի լինել քաղաքական օրակարգի ձևավորման աղբյուր
- Ոստիկանությունը մարտի 1 չկրկնելու նոր ոճեր ու տարբերակներ է մշակում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան