Պուտինը պատմել է առանց սոցիալական ցանցերի կյանքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սոցիալական ցանցերից որևէ մեկում հաշիվ չունի, գրում է «Լենտա.ռու»-ն։
Նա հավելել է, որ աշխատանքային օրվա ավարտին իրեն հուզում է ոչ թե համացանցը, այլ հնարավորինս արագ մահճակալին հասնելը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ համացանցում կա իր անունից վարվող շուրջ 5 հազար հաշիվ, սակայն ինքը դրանց հետ որևէ կապ չունի։
«Հույս ունեմ, որ այնտեղ ոչ մի վատ բան չի գրվում, սակայն ամեն դեպքում դա ես չեմ»,- ասել է ՌԴ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան