Սահար Նասր. Եգիպտոսը շահագրգռված է Հայաստանի հետ խորացնելու առևտրատնտեսական հարաբերությունները
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Ար啡բական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ հայ և եգիպտացի ժողովուրդների միջև պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այդ հարաբերություններին մշտապես բնորոշ են եղել անկեղծ բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը, որոնց վրա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կառուցվել են սերտ միջպետական հարաբերություններ:
Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ ունեցած վերջին հանդիպումը և նախարար Սահար Նասրին խնդրել իր ողջույնները փոխանցել նախագահին:
Նախարար Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոսը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու առևտրատնտեսական հարաբերությունները և ներդրումային ոլորտում համագործակցությունը՝ կարևորելով նաև երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավումն այդ գործընթացում:
Նախարարն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել աշխատանքային ծրագիր, որի համաձայն կկենսագործվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոս վերադառնալուն պես համապատասխան զեկույց կպատրաստի, որը կներկայացնի երկրի նախագահին և կառավարությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան