Վրաստանում բացվել է Հարավային Կովկասի ամենախոշոր առևտրի կենտրոնը
Վրաստանի մայրաքաղաքում պաշտոնապես բացվել է Tbilisi Sea Hualing Plaza առևտրի կենտրոնը, որն ամենախոշորն է Հարավային Կովկասում։
«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ՝ առևտրի կենտրոնի հրապարակում, որի շինարարության համար 150 մլն դոլար ներդրում է կատարվել, 400 տարբեր խանութներ կան։
Tbilisi Sea Plaza-ն խոշորագույն մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոն է ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Բացի այդ՝ այն կօգտագործվի որպես եվրասիական տարածաշրջանում բաշխիչ կենտրոն:
Tbilisi Sea Plaza-ի բացմանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, քաղաքապետ Դավիթ Նարմանիան, Վրաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դի Էն Չին, ինչպես նաև Hualing ընկերության գլխավոր տնօրեն Գուո Սիան Յանգին։
Վրաստանում խոշոր առևտրային կենտրոնը բացել է չինական ընկերությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան