Ամուսնալուծությունների դիմումների քանակն ավելացել է. փաստաբան
«Ամուսնալուծությունների գործերի քանակն ավելացել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ այս մասին վկայում է իր ունեցած պրակտիկ վիճակագրությունը։
Նրա կարծիքով՝ ամուսնալուծությունների հիմնական մասն ունեն սոցիալական արմատներ, որն էլ ստիպում է անձանց գնալ այդ քայլին։
«Ամուսնալուծությունների խնդրի հետ կապված մեծ անելիք կա դատական մասով, դատարաններն ունեն որոշակի պարտականություն՝ հաշտեցնել կողմերին։ Հիշեցնեմ, որ դատարանն իրավունք ունի որոշ ժամկետ տրամադրել կողմերին՝ բանակցելու և առկա իրավիճակը հասկանալու համար, ինչն էլ շատ դեպքերում կարող է օգնալ այդ քայլին չգնալու»,- ասաց փաստականը։
Նա նշեց, որ ճիշտ է, դատարանն այդ ժամկետը տրամադրում է որոշ դեպքերում, բայց այն ավելի շատ ձևական կողմ է կրում։
«Այստեղ մեծ անելիքներ ունեն երկու կողմերի ներկայացուցիչները։ Նրանք այս գործընթացին պետք է նայեն ոչ թե միայն որպես գործ, այլ փորձեն իրենց հերթին նույնպես հաշտեցման եզրեր գտնել»,-ասաց Արամազդ Կիվիրյանը։
Նա նաև հավելեց, որ կողմերը բացի դատարանից, ամուսնալուծվում են նաև Քաղաքացիության կացության ակտերի գրանցման մարմիններում համատեղ դիմում ներկայացնելով. «Ըստ իմ դիտարկման այնտեղ նույնպես դիմումների ծավալն ավելացել է»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ Տավուշում ամենաքիչն են ամուսնալուծվում
- Ընտանիքներում, որտեղ ընդամենը մեկ երեխա կա, ամուսնալուծությունների տոկոսը մոտ է 90-ի. սոցիոլոգ
- Վերջին տարիներին նվազել են թե ամուսնությունները, թե ամուսնալուծությունները. Կույումջյան
- Հայաստանցի կանայք ավելի հակված են մնալ ամուսնալուծված
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց