Մենք ձեր կողքին ենք. Արմեն Ռուստամյան
«Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող գործողությունը, փորձում էի վերնագրել և հանգեցի շատ թե քիչ հաջող հետևյալին` «Սահմանադրական հայ բուդոր, արար մեկ»,- ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների մասին մտքերի փոխանակման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը նշեց, որ բոլոր ելույթներում քննարկվում էր, որ ուզում են արդարադատություն և ցույց տվեց Ֆեմիդայի նկարը:
«Ես ուզում էի ճշտել՝ բարձագույն դատական խորհրդի անդամների հարաբերությունը ճշմարտության հետ: ՀՀ արդարադտության պրոբլեմը ճշմարտության հետ հարաբերության մեջ է: Մեր դատական համակարգը ստահոդ, սուտը սպասարկող դատական համակարգ է, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ է։ Դատական համակարգ, որ ոչինչ չի տեսնում ոչինչ չի լսում և ոչինչ չի ասում»,-ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ իր ելույթում համաձայնեց, որ եթե իրավունքների գերակայություն, իշխանության ճյուղերի տարանջատում չկա, ուրեմն՝ Սահմանդրություն էլ չկա:
«Մենք ունեցել ենք անձակենտրոն իշխանության և պետք է անցնենք մարդակենտրոն իշխանության: Անձնիշխանությունը բերել էր նրան, որ նրանք, ովքեր իշխանությամբ պաշտպանված էին, իրենց նկատմամաբ անարդարություն տեղի չէր ունենում։ Հենց նրանք դուրս էին գալիս իշխանությունից, սկսում են դժգոհել այդ իշխանությունից, քանի որ արդեն հայտնվում էին հենց այդ իշխանության անիվների տակ: Այդ անձակենտրոնությունը, անձնիշխանությունը իսկապես բերել էր արդարության հետ կապված աղավաղված պատկերացման»,- ասաց Ռուստամյանը։
ՀՅԴ պատգամավորը հավելեց, որ մինչ հիմա իսկապես չենք ունեցել որակով դատական համակարգ, լիարժեք արդարադատություն. «Այս բարեփոխումների աղը հենց այս դատական իշխանության ձևավորման հետ է կապված լինելու»։
Դիմելով թեկնածուներին՝ նա ասաց. «Մենք ձեր կողքին ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ՀՀ պառլամենտում պատմական նիստ է. Շարմազանով
- Հաջողվել է ներկայացնել քաղաքական չեզոքության պահպանման տեսակետից բացարձակ անխոցելի թեկնածուներ. Կոստանյան
- Իմ քաղաքական կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. Լիպարիտ Մելիքջանյան
- Այսպիսի գնահատականները չեն կարող բնորոշ լինել ինձ. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
- Գագիկ Հարությունյան. ՍԴ դիմողների 90 տոկոսից ավելին քաղաքացիներն են
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը