ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԻՊ-ի զինյալների դեմ հաղթանակի համար շնորհավորել են Իրաքի վարչապետին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՎլադիմիր Վորոնկովը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինկսը երկօրյա այց են կատարել Իրաք։ Այցի ընթացքում քննարկում է եղել ԻՊ-ի դեմ այդ երկրի տարած պայքարի հաջողությունների մասին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Վորոնկովը հաղորդել էր, որ վերջին երկու տարիներին ԻՊ-ի եկամուտները կրճատվել են 90 տոկոսով՝ կապված նավթով հարուստ շրջանների վրա վերահսկողության կորստով։
Պատվիրակության անդամները Իրաքի վարչապետին շնորհավորել են ԻՊ-ի նկատմամբ ռազմական հաղթանակ տանելու կապակցությամբ և խոստացել են աջակցել ահաբեկչության դեմ պայքարի՝ իրաքյան կառավարության հետագա ջանքերին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Իրաքի թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ «ԻՊ-ի դեմ պայքարի համար ամբողջ աշխարհը պարտական է իրաքյան ժողովրդին»։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան