Զեյնալյանն առաջարկեց ՄԻՊ հայտաբերած խախտումների վերաբերյալ ԱԺ լսումներ կազմակերպել
«Օրերս Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել, հոգեբուժական կազմակերպություններում առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որով արձանագրել է բազմաթիվ խախտումներ՝ այդ թվում նաև առողջության իրավունքի»,- այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
«Կուզեի իմանալ այս խախտումների վերացման ուղղությամբ ի՞նչ է կատարվում»,- հարցրեց նա։
Պատգամավորի հարցին պատասխանեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը։
«Առողջապահության վերաբերող մասով կապվել ենք ՄԻՊ գրասենյակի հետ, համատեղ ջանքերով պատրաստել ենք մի ճանապարհային քարտեզ, ստեղծվել է միացյալ խումբ, որը կհետևի այդ քարտեզի իրականացմանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է պայմաններին, որտեղ որ գտնվում են հոգեկան հիվանդություն ունեցողները, Ալթունյանն ասաց, որ բարեփոխումների շնորհիվ հաջողվել է տնտեսել ինչ-որ գումար և դա կծախսվի հոգեբուժարանների պայմանները լավացնելու համար. «Դեղորայքի մասով այսօր մեծ խնդիրներ չունենք, կենցաղային վիճակը, կարծում ենք, մոտակա մեկ-երկու ամսում կլավանա»։
Զեյնալյանն արձագանքեց, որ խախտումների վերաբերյալ խնդիրն ի վերջո կարող է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործերի պարտության հանգեցնել։
Պատգամավորն ԱԺ նախագահությանն առաջարկեց այս թեմայի վերաբերյալ լսումներ կազմակերպել ԱԺ-ում, որին կարող են ներկա լինել բոլոր շահագրգիռ կողմերը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման առանձին գնահատականներ խիստ միակողմանի է որակում
- ՄԻՊ-ն արդարանում է. Տեխնիկական վրիպակ է
- ՄԻՊ. Աբովյանի մանկապարտեզներից մեկում երեխաները չեն կարողանում ձեռքերը լվանալ անգամ սանհանգույցից օգտվելուց հետո
- ՄԻՊ. Հայաստանյան դպրոցներում երեխաները բռնության են ենթարկվում թե աշակերտների, թե ուսուցիչների կողմից
- Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաղորդումը
- ԱԺ է ուղարկվել ՄԻՊ 2017-ի տարեկան հաղորդումը
- Գ. Աբրահամյան. Հոգեբուժարանների մասին ՄԻՊ տեղեկանքները պարունակում են հնարավոր հանցավոր գործունեության ռիսկերի մասին վկայող տվյալներ
- ՄԻՊ-ը հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց