Քաղաքական 17:23 28/04/2018 Հայաստան

Ռազմավարական մշակութային հիմնադրամ. «Նիկոլ Փաշինյան՝ մեկ անձ - երկու կերպար»

Ռազմավարական մշակութային հիմնադրամն անդրադարձել է հայաստանյան քաղաքական զարգացումներին՝ գրելով.

«Հայաստանի համար հեղափոխական այս օրերին ավելի հաճախ է հնչում «Ինչ կա ՆԻկոլ Փաշինյանի ուսապարկում, որի հետ նա երբեք չի բաժանվում» հարցը: «Ասում են՝ այնտեղ կատու է» - հեգնում են այն հայերը, ովքեր չեն աջակցում «թավշյա հեղափոխության» ճառասացի թեկնածությանն այլընտրանք չունեցող «ժողովրդական վարչապետի»  պաշտոնի համար:

Իսկապես, պարկի մեջ կատվի հետ ասոցիացիան ինքըստինքյան է առաջանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ հակասական կերպար է: Ոչ շատ վաղուց նա հագնված էր «լոնդոնյան դենդիի» պես` մաքուր սափրված դեմք, նոր կոստյում և թարմ վերնաշապիկ, նորաձև փողկապ: Այն մարդը, ով այսօր գլխավորում է ցույցերը Հայաստանում, բոլորովին այլ տեսք ունի` մորուք, բեյսբոլի գլխարկ, զինվորական վերնաշապիկ, մեջքին մշտապես ուսապարկ, և նմանապես մշտական կապված ձեռքը (ըստ առասպելից մեկի՝ ձեռքի վերքի պատճառը ոստիկանության հետ բախման ժամանակ արձակված լուսաձայնային նռնակն է, ըստ մեկ այլի` Փաշինյանը փշալարի միջով փորձում էր ներխուժել Ազգային Ժողովի շենք):

Այնպիսի տպավորություն է, որ սրանք բոլորովին տարբեր Նիկոլներ են, որոնցից մեկը (կոստյումով և փողկապովը) հայտարարում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է “ոչ կամավոր, այլ ստիպված” և խորհրդարանական «Ելք» խմբակցության նպատակն է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, ինչն անհնարին է ԵԱՏՄ կազմում: «Ելք»-ը, որը 2017թ. Նիկոլ Փաշինյանին նստեցրեց խորհրդարանական աթոռին, ի դեպ, միշտ կողմ է եղել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն: «ԵԱՏՄ-ին անդամակցելու և դրա շուրջ ընթացող գործընթացների համատեքստում լուրջ հարված է հասցվել Հայաստանի ինքնիշխանությանը, և այդ գործընթացները կշարունակվեն, դառնալով «X» պահից սկսած մեզ համար անվերահսկելի, եթե արդեն չեն դարձել», - պնդում էր փողկապով և  թարմ վերնաշապիկով Նիկոլը:

Ներկայիս «թավշյա» Փաշինյանը` ուսապարկով և բեյսբոլի գլխարկով, այլ կերպ սկսեց խոսել: «Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նման կազմակերպություններից դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Բայց ես արդեն ասել եմ, որ մենք չենք պատրաստվում որևէ աշխարհաքաղաքական կտրուկ քայլեր անել: Ինչպես ես ասացի, մենք պատրաստվում ենք անել միայն այնպիսի քայլեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից», - ասեց նա 2018 թվականի ապրիլի 24-ին օտարերկրյա լրագրողների համար մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեկվա Փաշինյանը մեղադրում էր Ռուսաստանին «մեր ինքնիշխանությունը հատիկ հատիկ վերցնելու» մեջ, իսկ հայ-ռուսական հարաբերություններն անվանում «ոչ գործընկերային»: Սակայն այսօրվա Նիկոլը շատ ավելի թավշյա կեցվածք ունի: «Կասկած չկա, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են: Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան: Սակայն մեր նպատակը ոչ թե այդ խնդիրները քննադատելն է, այլ բանակցությունների և երկխոսության միջոցով դրանք լուծելը: Վստահ եմ, որ Ռուսաստանի հետ այդ երկխոսությունը կստացվի»:

Առանց մորուքի Փաշինյանը  պնդում էր, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը «հակակշիռ է, որը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը»: Մորուքով Փաշինյանը բազմավեկտոր է, նրա համար հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, ԵՄ և ԱՄՆ հետ համարժեք են, «Մենք ելնում ենք Հայաստանի ազգային շահերից, իսկ դա նշանակում է, որ մենք շատ ենք արժևորում հայ-իրանական հարաբերությունները, բարձր ենք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, գնահատում ենք փոխհարաբերությունները Հայաստանի և ԵՄ միջև, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունները, հայ-վրացական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում զարգացնել որևէ երկրի հետ մեր հարաբերությունները այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացման հաշվին: Սա շատ կարևոր է»:

Դժվար է հասկանալ, թե որ Նիկոլ Փաշինյանն է իրականը:  Թվում է, թե խորաթափանց և համոզիչ է խոսում ուսապարկով մորուքավոր մարդը, բայց ինչ-որ բան խանգարում է հավատալ նրան, որ նա լքել է նախկին իր կերպարը` սափրված քաղաքական գործչին, ով բոլորովին այլ կերպ էր խոսում:

Ստացվում է, որ նրանք, ովքեր կատակում էին, որ Փաշինյանի մեջքին ուսապարկ չէ, այլ պարկի մեջ կատու, ճիշտ էին:

Այսօր էլ նա հակասական է, մեկ պնդում է բացառապես խաղաղ ցույցեր անցկացնելու վրա, ապա հանկարծ սպառնում կառավարական շենքերի բռնագրավմամբ, եթե խորհրդարանի կողմից «ժողովրդի վարչապետի» (հենց իր) աջակցության պայմանը չկատարվի: Նիկոլ Փաշինյանը մեկ կոչ է անում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա, առանց դրանց սպասելու, ասում է, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է կապիտուլացիայի ենթարկվի՝ «միանշանակ եւ անվերապահորեն ճանաչելով ժողովրդական, ոչ-բռնի, «թավշյա» հեղափոխության հաղթանակը»:

Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվում են՝ այժմ արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի, ինչպես նաև քաղաքապետարանի ղեկավարի արտահերթ ընտրությունների, Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հեռացման և “ժողովրդական վարչապետի” հաստատման պահանջներով: Այս պահանջները թարմացվում են ամեն օր, որովհետև, օրինակ, Երևանում՝ ավագանու իշխանափոխության մասին «Ելք»-ը սկսեց խոսել ապրիլի 26-ին: «Երևանը ընթացող իշխանափոխության լոկոմոտիվն է», - ասված է «Ելք»-ի հայտարարության մեջ: Արդեն իսկ պարզ է, որ վաղը նոր անուններ կհնչեն, ովքեր, ընդդիմության կարծիքով, պետք է հեռանան, մյուս օրը նոր ցանկ կհայտնվի...

Սերժ Սարգսյանի հրաժարականով մեկնարկել է մի գործընթաց, որն ընդդիմադիրներն անվանում են ՙթավշյա հեղափոխություն՚. իրենց խնդիրն է փոխել երկրում ամբողջ իշխանությունը, փոխել հենց իրենցով՝ անգամ հասարակության կողմից ոչ բավարար աջակցության պայմաններում: Փողոցում ամբոխը, որքան էլ որ բազմաթիվ այն լինի, չի կարող ընտրություն համարվել:
Իսկ ընդդիմությունը վախենում է առանց ՙժողովրդի թեկնածուի՚ վարչապետության, այնուհետև ՙժողովրդի կառավարության՚ ամուր երաշխիքների ընտրություններից, եթե անգամ դրանք արտահերթ և արտաժամյա անցկացվեն, ուստի և չի ցանկանում այն. փողոցում ցնծող մարդիկ, որոնց թվում են ուսանողները և երեխաները, մի բան է, հասուն ընտրողները՝ լիովին այլ:

Այդ իսկ պատճառով էչ Փաշինյանը ոչ մի կերպ չի ցանկանում Հայաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված երկար գործընթաց. եթե նա օրերս վարչապետ չընտրվի (ՙԵլք՚ խմբակցությունն արդեն իսկ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը), ընտրությունների անհրաժեշտ կլինի սպասել առնվազն մինչև հուլիս: Երկուսից ավելի ամսվա ընթացքում հեղափոխական կրքերը կմարեն, ՙգավրոշները՚ չեն մասնակցելու ընտրություններին, ուսանողները գնալու են արձակուրդի, երիտասարդությանը ընտրատեղամասեր մոբիլիզաացնելն շատ ավելի բարդ է, քան ուրախ հեղափոխության կանչելը: Հայաստանում իշխանությունը ընտրությունների միջոցով զավթելը չի ստացվի, ուստի Փաշինյանին և նրա (դեռևս) անհայտ կուրատորներին անհրաժեշտ է հեղափոխական ալիքը հիմա օգտագործել:

Առավել ևս, որ առկա են հաջողության նախապայմանները. իշխանությունը կազմաքանդվում է, «դաշնակները» (Հայ հեղափախական դաշնակցություն ֆեդերացիան, որն Ազգային Ժողովում յոթ տեղ ունի) դուրս են եկել իշխող կոալիցիայից: 

«Բարեբախտաբար, մինչ օրս հնարավոր էր խուսափել իրավիճակի վատագույն հանգուցալուծումից: ՀՅԴ այս ողջ ընթացքում հետևողական ջնքեր էր գործադրում երկխոսության միջոցով երկրի և ժողովրդի շահերի համար ընդունելի և խելամիտ լուծում փնտրելու ուղղությամբ: Սակայն այդպես չի կարող շարունակվել, կարող են ի հայտ գալ լուրջ մարտահրավերներ»,- բավական աղոտ բացատրում է կուսակցությունն իր մասնակցությունը խորհրդարանական կոալիցիայի փլուզման գործում: Հրաժարական են տվել երեք նախարար և Շիրակի և Արագածոտնի՝ ՀՅԴ-ական մարպետները:

Փաշինյանի ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն, այսօրվա դրությամբ ընդդիմությունն ունի 40-ը, հնարավոր է, 47` Դաշնակցության հետ միասին: Դա էլ այն դեպքում, եթե բացառապես բոլորն իրենց ձայնը տան Փաշինյանին: Նրան կմնա հայթահթել առնվազն 6 ձայն՝ իր կողմը գրավելով հանրապետականների միմասին: Հայաստանի վարչապետի ընտրության հարցի քննարկումը նշանակված է մայիսի 1-ի կեսօրին, հենց այդ օրն էլ կարող է կայանալ քվեարկությունը. պատգամավորները կհավաքվեն միայն այդ հարցին նվիրված հատուկ նիստին:

Հայաստանում իշխանությունը կազմաքանդվում է, սակայն, դեռևս, չնայած ուսապարկով մորուքավոր մարդու կատաղի ակտիվությանը, չի փոշիանում: Գլխավոր իրադարձություններն առջևում են, եթե միայն մինչև մայիսի 1-ը մնացած օրերի ընթացքում Փաշինյանը չգտնի իրեն համար անհրաժեշտ ձայները.

- դա, չնայած ցուցարարների՝ ՀՀԿ-ի հանդեպ ատելության ջանասիրաբար սերմանումին, այսպես թե այնպես կխաթարի նրա “ժողովրդական առաջնորդի” իմիջը, որը ջանասիրաբար կերտում է հայկական հեղափոխոթյան տեխնոլոգների կողմից:

- դա նրան կստիպի դիմել բողոքի ծայրահեղականացմանը, իսկ նրանք, ովքեր ՙՙառաջնորդում՚՚ են Փաշինյանին, ամեն ջանք գործադրում են նրա 2018թ. կերպարը տարանջատելու տասնամյա վաղեմության իր կերպարից, երբ փողոցային անկարգությունների արդյունքում մարդիկ մահացան:

Մայիսի 1-ին, ի վերջո, հայտնի կդառնա, թե հետագայում ինչ տեղի կունենա Հայաստանում. արդյո՞ք Փաշինյանը կփոխի իր հասարակ, բայց բազմանշանակ զինվորական ոճով վերնաշապիկը թանկարժեք կոստյումով, թե հանրապետականներն ամեն դեպքում կդիմակայեն «թավշյա հեղափոխությանը», առաջ կքաշեն վարչապետի սեփական թեկնածուին (այդպիսով դրդելով փողոցային բողոքի ցույցերի նոր ալիք), թե՞ մեկնարկ կտան խորհրդարանի արտահերթ ընտրությունների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ պատրաստ է շարունակել ցույցերը այնքան ժամանակ, մինչև չդառնա Հայաստանի վարչապետ: Ընդ որում, իհարկե, նա հղում է կատարել ցուցարարներին, իբր, «ես ընդամենը կարծում եմ, որ մարդիկ մեզ թույլ չեն տա գործել այլ կերպ»: Ուսապարկով (պարկում կատվո՞վ) մարդու դերը կայանում է նրանում, որ թույլ չտա մարդկանց կանգ առնել, քանի դեռ ինքը չի նշանակվել Հայաստանի ղեկին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}