Հաղթանակը պահելը պակաս կարևոր չէ, քան դրան հասնելը. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մայիսի 8-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ նշեց, որ իրենց դիրքորոշումներում փոփոխություն չի եղել, քանի որ կատարվողը նոր ընտրություն չէ։ Նա ասաց՝ տարբերությունը մեկն է. այժմ ոչ միայն սատարում են, այլև առաջադրել են վարչապետի թեկնածուին։
Ռուստամյանը շարժմանը և նրա ղեկավարներին հիշեցրեց մի հայտնի ճշմարտություն՝ իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով։
«Հաղթանակը պահելը պակաս կարևոր չէ, քան դրան հասնելը, սա է մեզ սովորեցնում հենց այսօրվա խորհուրդը։ Մենք միասին ազատագրեցինք Շուշին, միասին պետք է մնանք, որ պահպանենք այն հայկական, և ոչ միայն Շուշին, այլև այսօր արդեն 42 հազար քառակուսի կիլոմետր դարձած նոր Հայաստանն ու Արցախը։ Մեզ ոչ ոք չի ների, եթե սրանից մի բան պակասի»,- ասաց նա։
Ռուստամյանն ընդգծեց՝ մայիսը եղել է հաղթանակների ամիսը, ուստի թող այս նոր հաղթանակը լինի հայ ժողովրդի հաղթարշավի շարունակությունը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում վերահաստատեց, որ իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
«Պետք է հավատ ներշնչել երկրում ներդրումների նկատմամբ։ Կահջողվի մեզ դա՝ կունենանք ապագա։ Անցած կառավարություններին դա չէր հաջողվում՝ չնայած ջանքերին։ Պետք է ոչ ստանդարտ քայլեր անենք և ամբողջ աշխարհի հայությունը պետք է մեզ օգտակար լինի»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀԿ-ականներին
- Արա Բաբլոյան. Այո, աշխարհը զարմացավ
- Մեզ կուռքեր պետք չեն. Նաիրա Զոհրաբյան
- Ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը. ՀՀ վարչապետի թեկնածու
- ԱԺ հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետ ընտրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը