Արաբագետը՝ Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության թեմայի քննարկման մասին
Պաշտոնական Անկարայի արձագանքը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը գրեթե նույն տրամաբանության մեջ է, ինչ իսրայելական հասարակության և հրեական որոշ խմբերի մերժողական տեսակետը: Ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա նշում է, որ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը թեմայի վերաբերյալ, մասնավորապես, հայտարարել է. «Թուրքիայի կառավարությունը կարծում է, որ Իսրայելի կողմից նման քայլի գնալը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կյանքից զրկված տարբեր օսմանյան կրոնների և ազգերի նկատմամբ անարգանք է։ Ինչպես գիտեք, նրանց մեջ հրեաներ էլ կան։ Բացի այդ, 1915թ․ դեպքերը Հոլոքոստի հետ նույն հարթության վրա դնելով՝ նախ և առաջ իրենց են վնասելու»:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցից բացի անդրադառնում է նաև քրդական հարցին
- Արաբագետ. Նոր խաղաքարտ Իսրայելի հակաթուրքական զինանոցում
- Իսրայելը Հայաստանի մասին հիշում է միայն Թուրքիային պատժելու ժամանակ. Սուրեն Սարգսյան
- Կարծիք. Ի՞նչ հանգուցալուծում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական գործընթացն Իսրայելում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին