Պորտուգալիան փախստականներին հրավիրում է ապրել ու աշխատել գյուղում
Պորտուգալիայի կենտրոնական մասում գտնվող Իդանյա-ա-Նովա բնակավայրում գյուղատնտեսության զարգացման նոր ծրագիր է ներդրվել: Աշխատանքի են հրավիրվում նաև այն անձինք, ովքեր այդ երկիր են հասել ԵՄ փախստականների վերաբնակեցման ծրագրով:
ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված նյութում անդրադարձ կա երկու փախստականի՝ Սաիդին ու Բաշարին: Նրանք գյուղում արդեն 9 ամիս է՝ աշխատում են: Կյանքի համար անվտանգ տեղ գտնելու որոնումները նրանց այստեղ են հասցրել Էրիթրեայից:
«Իմ բախտը բերել է: Իմ ընկերներից շատերը խեղդվեցին ծովում Լիբիայից Իտալիա կամ էլ Եգիպտոսից Իտալիա ճանապարհին»,-նշել է Սաիդը:
Տեղական կառավարման մարմինը աշխատակիցներին օթևան է տրամադրում, ապահովում աշխատանքով: Ծրագրի ղեկավարը նշել է, որ իրենց համայնքում արտադրական մեծ ներուժ կա, բայց փոքր բնակչություն:
«Մեզ մարդիկ են պետք: Մենք նրանց օգնությամբ կարող ենք տնտեսական աճի հասնել: Դա և մեզ է հարկավոր, և նրանց»,-ասել է Պեդրո Գերրան:
Այնտեղ արդեն Էրիթրեայից վեց փախստական կա, նրանցից երկուսը փախստականի կարգավիճակ ունեն:
«Պորտուգալիայում հեշտ չէ ապրելը, բայց շուտով հասկանում ես, որ ամեն ինչ արագ փոխվում է ամեն օր: Ուղղակի պետք է զինվել համբերությամբ ու քայլել դեպի քո նպատակը»,-ասել է Սաիդը:
Պորտուգալիայում մտադիր են այս ծրագիրը ներդնել մի քանի գյուղական համայնքներում ևս: Գյուղաբնակ երիտասարդները լքում են իրենց բնակավայրերը, հաստատվում քաղաքներում: Նրանց փոխարեն էլ հրավիրվում են փախստականները: Աղբյուրը հիշեցնում է, որ այդ երկրի վարչապետը նախորդ տարի կոչ էր արել ավելի շատ փախստականներ հրավիրել Թուրքիայից ու այլ երկրներից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ընդդիմության առաջնորդի 9 հարցը նախագահ Էրդողանին
- Սիրիական Ֆալիտա բնակավայր են վերադարձել հարյուրավոր փախստականներ
- Իտալիայի իշխանություններն արգելել են օգնել փախստականներ տեղափոխող նավերին
- Մերկելը փախստական երեխաների հետ գնդակ է խաղացել
- ՄԱԿ. Մեկ տարում փախստականների թիվն ավելացել է 3 միլիոնով
- Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային մակարդակի.ՄԱԿ
- Թուրքիան Սիրիայի տարածքում 170 հազարանոց փախստականների ճամբար է հիմնում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին